Ամենավտանգավոր նախաճաշերը` ըստ դիետոլոգների
Նրանք, ովքեր չեն նախաճաշում, ողջամիտ չեն վարվում, քանի որ դա ուղիղ ճանապարհ է դեպի լրացուցիչ կիլոգրամներն ու վատ ինքնազգացողությունը: Սակայն սխալվում են նաեւ նրանք, ովքեր սիրում են «տեղը տեղին» նախաճաշել, քանի որ կան մի շարք ուտեստներ, որոնք հակացուցված են նախաճաշի համար, գրում է Lady.mail.ru-ն: Այսպիսով, ինչ խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին.
Թխվածքներ, տորթեր, կրուասան
Դասական ֆրանսիական նախաճաշը` սուրճ եւ կրուասաններ, իրականում վնասակար է թե կազմվածքի, թե առողջության համար:
Թխվածքների սիրահարաներին խորհուրդ է տրվում դիետիկ խոմորեղեն պատրաստել. կարելի է ձուն, կաթնաշոռը եւ մեղրը հարել բլենդերում, հետո` եփել ջեռոցում: Կրեմը կարելի է պատրաստել յոգուրտից, կակաոից եւ մեղրից:
Քաղցրավենք, կոնֆետներ, շոկոլադ
Դա նույնիսկ դժվար է նախաճաշ անվանել: Այդպիսի «նախաճաշը» կարող է վնասակար լինել ինչպես աղեստամոքսային տրակտի, այնպես էլ նյութափոխանակության համար:
Այս դեպքում դիետոլոգները քաղցրի սիրահարներին խորհուրդ են տալիս օգտագործել կաթնաշոռ եւ մեղր: Իսկ եթե անհնար է առանց քաղցրավենիքի, ապա կարելի է նախաճաշից հետո օգտագործել մի կտոր զեֆիր կամ մարմելադ:
Եգիպտացորենի փաթիլներ` կաթով
Մարքեթոլոգները սա անվանում են օգտակար նախաշաճ, բայց դիետոլոգները կարծում են, որ դա ընդամենը գովազդային հնարք է: Նման սնունդը մեծ քանակությամբ շաքար եւ համային հավելումներ է պարունակում: Այդպիսի նախաճաշի հաճախակի օգտագործումը կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս եգիպտացորենի փոխարեն առանց հավելանյութերի վարսակ օգտագործել: Կարելի է երեկոյան վարսակի վրա կաթ, կաթնաշոռ, կակաո եւ մեղր ավելացնել: Առավոտյան համեղ նախաշաճը պատրաստ է:
Եփելու անհրաժեշտություն չունեցող շիլաներ
Եփելու անհրաժշտություն չունեցող ձավարեղենում օգտակար տարրեր կան, սակայն դրանք, որպես կանոն, շաքար եւ մեծ քանակությամբ քիմիական հավելանյութեր են պարունակում:
Խորհուրդ է տրվում ընտրել առանց հավելանյութերի վարսակ եւ եփել մի քանի րոպե:
Ձվածեղ` բեկոնով
Թվում է լավ նախաճաշ նախընտրողների համար լավ տարբերակ է, սակայն դա կարող է ոչ միայն ավելացնել կիլոգրամները, այլեւ մարսողության խնդիրներ առաջացնել:
Դրա փոխարեն խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հավի մսով եւ մանրացրած պանրով օմլետին:
Երշիկով բուտերբրոդներ
Ժամանակակից երշիկների մեջ մսի պարունակությունը շատ քիչ է, փոխարենը ավելի շատ են տարբեր հավելանյութերը, իսկ սպիտակ հացը գրեթե նույն թխվածքի նշանակությունն ունի:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս երշիկի փոխարեն օգտագործել կիսաապխտած կամ խաշած թռնչամիս, իսկ սպիտակ բատոնը փոխարինել տարեկանի հացով: