Բաժիններ՝

Էրդողանը մեծ ակնկալիքներ ունի ԵՄ-ում նախագահող Իտալիայից

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանն օտար երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կիպրոսի խնդրի կարգավորմանը.

«Կիպրական խնդրի լուծման համար անհրաժեշտ է հույն-կիպրացիների կամքը: Այդ հարցում մենք պահպանում ենք մեր մոտեցումը, որի համաձայն, մենք մշտապես գնում ենք մեկ քայլ առաջ: Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք, որ նա հույն-կիպրացիներին կհասցնի մեր վճռական ուղերձները»:

Էրդողանը մանրամասնել է, որ իր խոսքերը մասնավորապես հասցեագրում է Իտալիային, ով ներկայումս նախագահում է ԵՄ-ում: Էրդողանն ընդգծել է, որ անահրաժեշտ է ազդակ հաղորդել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին՝ Իտալիայի նախագահության ժամանակ բանակցային նոր գլուխների բացման տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031