Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կազդեն հենց իր՝ ԱՄՆ-ի վրա. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կազդեն հենց իր՝ ԱՄՆ-ի վրա: Այս մասին Բրազիլիայում ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնի տվյալ գործողությունները ռուս-ամերիկյան հարաբերություններն անպայմանորեն տանում են դեպի փակուղի և վնասում են դրանց. «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք սովորաբար ունենում են բումերանգի էֆեկտ»:

Պուտինը կարծում է, որ պատժամիջոցները կարող են վնասել ամերիկյան ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանում, սակայն, բախվելով որոշակի սահմանափակումների, կորցնում են իրենց մրցունակությունը:

Վաշինգտոնը երեկ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Դրանում հայտնվել են ռուս մի շարք պաշտոնյաներ ու ընկերություններ: Բարաք Օբաման Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը չի ցանկանում նվազեցնել Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս