Բաժիններ՝

Մեքսիկացի Կարլոս Սլիմը ետ է վերադարձրել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը Բիլ Գեյթսից

Կարլոս Սլիմ Հելուն կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է, մեծամասամբ շնորհիվ հեռահաղորդակցության ոլորտի հսկա «Ամերիկա Մովիլ»-ի բաժնետոմսերի գների շեշտակի աճի՝ թե ամերիկյան, թե մեքսիկական շուկայում: Այսպիսով, Սլիմը ետ վերցրեց աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսից, որը վերջինս կրում էր 2013ի մայիսից:

Այս տեղաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, երբ Սլիմի ամենամեծ՝ «Ամերիկա Մովիլ» հեռախոսային ընկերության բաժնետոմսերի գինն աճեց 1%ով կամ 805.6 միլիոն դոլարով՝ մեծացնելով նրա անձնական կապիտալը Ֆորբսի գնահատման ցուցակում և հասցնելով մինչև 79,6 միլիարդ դոլարի՝ Գեյթսի 79,1 միլիարդ դոլարի դիմաց:
«Ամերիկա Մովիլի» ֆոնդը սկսց աճել սկսած անցած շաբաթվանից, երբ ընկերությունը հայտարարեց որոշ ակտիվներ էժան գներով վաճառելու մասին՝ Մեքսիկայի նոր հակամենաշնորհային ընկերության սահմանած կարգերին համապատասխանելու: Ընկերության բաժնետոմսերը աճեցին հայտարարությունից 24 ժամ անց: Բաժնետոմսերի արժեքը, որն անկում էր ապրել անցյալ տարի` Մեքսիկայում կարգավորիչ ճնշումների հետևանքով, Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճեց 10%ով:

Հուլիսի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Սլիմի կարողությունը 74.5 միլիարդ դոլարից աճեց մինչև 79.6 միլիարդ. 5.1 միլիարդ դոլար՝ 12 աշխատանքային օրվա ընթացքում, ինչը ցույց է տալիս, որ ներդնողները հավանություն են տալիս Սլիմի` բաժնետոմսերի գինը 50%ով նվազեցնելու անսպասելի որոշմանը։ Ներդրողները հավատում են, որ արդյունքը լինելու է ավելի լավ՝ Սլիմի բիզնես շահերի համար:
Այս պահին Սլիմի «Ամերիկա Մովիլին» են պատկանում Մեքսիկայի բջջային հեռախոսակապի 70%ը և ֆիքսված հեռախոսակապի 80%ը:

Սլիմը զիջել էր դիրքերը Ֆորբսի միլիոնատերերի ցուցակում 2013-ի մայիսին, այն բանից հետո, երբ Մեքսիկայում հակամենաշնորհային կարգավորումների ժամանակ, վախենալով քայքայել իր տելեկոմային կայսրության փլուզումից, մեծ կորուստներ ունեցավ: Ինչպես երևում է՝ այդ սպառնալիքը մոտիվացրեց նրան: Սլիմը պլանավորում է ընդարձակել իր բիզնեսը Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:

2014 թվականի՝ աշխարհի միլիարդատերերի ցուցակում Գեյթսը զբաղեցրել էր ամենաբարձր հորիզոնականը՝ 76 միլիարդ դոլար սեփական կապիտալով, իսկ Սլիմը երկրորդ տեղում էր` 72 միլիարդով:

Թարգմանությունը՝ Քնարիկ Ջալաթյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս