«Աշխարհում ֆտորացումն իրականացվում է երկու եղանակով` ջրի կամ աղի միջոցով, սակայն աղի ֆտորացումն առավել մատչելի կլինի Հայաստանի համար»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Եվրամիությունը խորապես ցավում է Լեռային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կյանքերի շարունակական ողբերգական կորստի կապակցությամբ, որն առավել է ընդգծում հակամարտության կարգավորմանը շուտափույթ և արդար լուծում գտնելու հրատապությունը։ Մենք նաև մեր ցավակցություն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի ընտանիքին, և մյուս հայ և ադրբեջանցի զոհերին»:
Գեղարվեստի ակադեմիայի դիմացի մայթին կայանված «Լադա» մակնիշի մեքենայից բարձրացող կրակն ու թանձր ծուխը նկատած անցորդներն ահազանգել են Շիրակի մարզային փրկարարական վարչություն:
«ՉԻ»-ն անդրադարձել էր Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Ա. Հարությունյանի օրոք:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ դնելու հարցը արդիական է դառնում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունները մշտապես մեզ վստահեցնում էին, որ դա բացառվում է: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանը:
16 տարին չլրացած ՀՀ քաղաքացի երեխաները կարող են ստանալ հին նմուշի անձնագիր կամ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Անձնագիր ստանալու համար դիմումը կարող է ներկայացնել երեխայի ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները:
Իրաքի վարչապետն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի «դաշտերում»:
Ըստ Պ. Մակեյանի՝ 1999թ. Հոկտեմբերի 27, 2004թ. Բաղրամյան պողոտայում ապրիլի 13-ի օպերացիա, Պողոս Պողոսյանի սպանություն, մի քանի տասնյակ պետական գործիչների սպանություն, վերջապես՝ Մարտի 1, կաշառակեր, կոռումպացված օլիգարխիկ կառավարության կազմը տեսած ժողովուրդը չպետք է զարմանա այդ նշանակումով. «Սովորական երևույթ է, Սերժը ճիշտ է ասում՝ գրողը տանի հասարակական կարծիքը»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ լեյտենանտ, նախագծի ղեկավար Քրիս Բոգդանը:
Սերժ Սարգսյանի ելույթում նա նկատել է մեկ թերություն, որ շատ քիչ է խոսվել ՄԱԿ-ի ընդհանուր դերակատարության բարձրացման, ՄԱԿ-ի տեսլականի մասին, բայց ավելի կարևոր է համարում հարցը, թե արդյոք սպասարկե՞ց այդ ելույթը Հայաստանի արտաքին քաղաքական շահերը, թե՞ ոչ:
Սեպտեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը:
Խորը վրդովմունք արտահայտելով ՀՀ դատախազության այս խայտառակ առաջարկի առիթով, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի եւ ընկերների գործով դատավարության նկատմամբ իր գնահատականը՝ որպես քաղաքական հետապնդման, եւ պահանջում է Հայաստանի իշխանություններից, դատական համակարգի ներկայացուցիչներից՝ դադարեցնել ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու այդօրինակ ամոթալի պրակտիկան:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին: Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:
Կորյուն Գրիգորյանն ասուլիսին ներկայացել էր զինվորական համազգեստով, երբ լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ զինվորական համազգեստով, նա պատասխանեց. «Մարզահամերգային համալիրին տվել են զորամասի կարգավիճակ: Ստիպված ենք արդեն համազգեստով աշխատել: ԴԱՀԿ-ը մարզահամերգային համալիրը հանձնել է ոչ թե Պաշտպանության նախարարությանը, այլ Ֆինանսների նախարարությանը, բայց հիմա ամեն ինչ գտնվում է ՊՆ ձեռքի տակ: Բան չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում ընդհանրապես»:
«Մեր երկրում տեղեկատվության ազատությունը երաշխավորված է օրենքով, և մենք հետևողական ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ապահովվի կառավարման համակարգի թափանցիկությունը»,- ասել է կառավարության ղեկավարը: Շնորհավորելով «Ոսկե բանալի» մրցանակակիրներին` վարչապետը մաղթել է, որպեսզի նրանք չզիջեն նվաճած դիրքերը:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:
«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանն այլեւս «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չէ, նրան տեղափոխել են այլ կալանավայր:
Նկատի ունենալով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ավելացման միտումը` մայրաքաղաքի զարգացման ծրագրերով շարունակվում են նոր շրջանցիկ ճանապարհների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույցների, հետիոտնային անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք անճշտություններ՝ լուսանկարահանող-արագաչափ սարքերով և տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումներով կայացված այն որոշումների առնչությամբ, որոնց վարույթներն ավարտված են /տուգանքները վճարված են/, սակայն տեխնիկական թերությունների պատճառներով գումարների բռնագանձման պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
Այդ մասին սեպտեմբերի 22-ին գրել էր գերմանական Die Welt թերթը:
Նախկինում կառուցված անորակ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով 2012 թվականին կնքված պայմանագրերում քայքայված և անպիտան խողովակների վերականգնման, փչամաքրման և փորձարկման աշխատանքների համար նախատեսվել է շուրջ 22.2 մլն դրամ գումար: Սյունիքի մարզի Խնածախ համայնքում պայմանագրով խողովակների փչամաքրման համար նախատեսվել է ծախսել 21.2 մլն դրամ` 23704 գծամետրի համար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:
«Սա իշխանությունների կողմից պարզապես կարելի է լկտի քայլ համարել: Անտեսել ժողովրդին, երկիրը, կարգը, կանոնը, օրենսդրությունը, Սահմանադրությունը՝ ո՞նց կարելի է: Ի՞նչ է, այլ մարդ չկա՞ր, որ նշանակեին: Իհարկե, կար, բայց իշխանությունը, փաստացի, այս քայլով ասաց՝ «մենք թքած ունենք ամբողջ ժողովրդի վրա, մենք անտեսում ենք օրենքները, կարգը, կանոնը, Քրեական օրենսգիրքը, ոչ մի բան մեզ համար նշանակություն չունի»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահրամ Շահինյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցելու երեկ Ոսկու շուկայում սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից առևտրականների սեղանները ջարդելու փաստի առթիվ: