
Եվրամիությունը ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին և կոչ անում անցկացնել թափանցիկ հետաքննություն. Panorama.am

«Եվրամիությունը խորապես ցավում է Լեռային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կյանքերի շարունակական ողբերգական կորստի կապակցությամբ, որն առավել է ընդգծում հակամարտության կարգավորմանը շուտափույթ և արդար լուծում գտնելու հրատապությունը։ Մենք նաև մեր ցավակցություն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի ընտանիքին, և մյուս հայ և ադրբեջանցի զոհերին»,- այս մասին Panorama.am-ի թղթակցին ասաց Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պետեր Ստանոն՝ պատասխանելով Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հարցին:
«ԵՄ-ն ընդգծում է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երկու կողմերի ունեցած պարտավորությունները, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց և հակամարտությունների ժամանակ կալանավորված անձանց հետ վարվելուն և ԵՄ-ն կոչ է անում նման միջադեպերի լիարժեք և թափանցիկ հետաքննությունների անցկացում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին տրամադրել անարգել մուտք և ցուցաբերել հնարավոր ողջ աջակցությունը՝ հակամարտության արդյունքում մահացած կամ կալանավորված անձանց գործերին միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան արագ լուծում տալուն»,-Panorama.am-ին ասաց Պետեր Ստանոն։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: