
Ոստիկանությունից բացատրել են՝ ինչու «Ոսկու շուկայի» հարցով քրեական գործ չի հարուցվի. epress.am

Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցելու երեկ Ոսկու շուկայում սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կողմից առևտրականների սեղանները ջարդելու փաստի առթիվ: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ Աբրահամյանը ջարդել և հեռացրել է շուկայից 5 սեղան՝ արգելելով դրանց տերերին շարունակել ոսկի վաճառել իր շուկայում: Նախօրեին նա զգուշացրել էր, որ ով իր շուկայից մասնակցի «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային, այլևս չի աշխատի շուկայում:
«Որևէ հաղորդում հանցագործության մասին չենք ստացել»,- որոշումը բացատրելով՝ ասել է Մալխասյանը: Իսկ ԶԼՄ-ներում տեղադրված տեսանյութերը արդյո՞ք հաղորդում չեն հարցին Մալխասյանը պատասխանել է. «Բայց դրանց մեջ չի երևում ում սեղանն է ջարդվում, ով է տուժողը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: