Ինչո՞ւ Մարզահամերգային համալիրն այլև չի կոչվում Կարեն Դեմիրճյանի անունով և ինչո՞ւ են աշխատակիցները կրում զինվորական համազգեստ

Մարզահամերգային համալիրն այլևս չի կոչվում Կարեն Դեմիրճյանի անունով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

«Երբ ընթանում էր սեփականաշնորհումը՝ շատ մեծ աղմուկ բարձրացավ, թե կսեփականաշնորհեք, անվանումը կփոխեք և այլն: Պետականացումից հետո՝ պետությունն անմիջապես հանեց Կարեն Դեմիրճյանի անվանումը, արդեն կոչվում է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»,-ասաց նա:

Կորյուն Գրիգորյանն ասուլիսին ներկայացել էր զինվորական համազգեստով, երբ լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ զինվորական համազգեստով, նա պատասխանեց.
«Մարզահամերգային համալիրին տվել են զորամասի կարգավիճակ: Ստիպված ենք արդեն համազգեստով աշխատել: ԴԱՀԿ-ը մարզահամերգային համալիրը հանձնել է ոչ թե Պաշտպանության նախարարությանը, այլ Ֆինանսների նախարարությանը, բայց հիմա ամեն ինչ գտնվում է ՊՆ ձեռքի տակ: Բան չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում ընդհանրապես»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930