«Նախագահը ճիշտ է արձանագրությունների հարցով: Ես անձամբ կարդացել եմ արձանագրությունները ու ևս մեկ անգամ կասեմ, որ ոչ մի տողատակով պայման և ոչ մի գաղտնի բան էլ չկա. բոլորը շպիոնամանիայով են տառապում: Թուրքիայից ոչ մի ակնկալիք չկա. ընտրությունները եղան, Էրդողանը դարձավ նախագահ, ինչպես սպասվում էր, և դիրքորոշման ոչ մի փոփոխություն դեպի հայկական կողմը չեղավ` բացի դատարկ խոսքերից ու թուրքական ոճով ճամարտակելուց: Հայկական կողմը, ըստ էության, վերլուծել է և գտել, որ Թուրքիային պետք է այլևս զրկել մանևրելու, 100-ամյա տարելիցի նախօրյակին շահարկելու հնարավորություններից»:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, ցավոք, երեխան մահացել է։
Քաղաքագետի խոսքով՝ պառլամենտական հանրապետությունը գործում է այն պետություններում, որտեղ կան կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություն, ունեն պատմություն, ծրագրեր. «Հլը մեզ մոտ ժողովրդին հանեք, հարցրեք՝ ինչո՞վ է տարբերվում, ասենք, ՀՅԴ-ի ծրագիրը՝ ԲՀԿ-ից, կամ ՕԵԿ-ի ծրագիրը՝ «Ժառանգության» ծրագրից: Ոչ ոք ոչինչ չգիտի, որովհետև մեծ մասամբ այս կուսակցությունները մարդ-կուսակցություններ են: Այսինքն` եթե ԲՀԿ-ից դուրս գա Գագիկ Ծառուկյանը, այդ կուսակցությունը երկրորդ օրը կարող է անցնել պատմության գիրկը»:
Ես հասկանում եմ, որ ոմանք տառապում են «շեֆ» լինելու ախտանշով, ինչպես նաև իշխանություններին լավ ծառայելու մոլուցքով, և նման վարքագիծը ամենաթողության արդյունք է, բայց զգուշացնում եմ, որևէ մեկն իրավուքն չունի բռնանալ քաղաքացիների անարդար որոշումների դեմ բողոքելու իրավունքի նկատմամբ:
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներին օգնության տրամադրման ձեռնարկների մասին տեսանյութերի պատրաստմամբ ու դրանց հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել անօթևան ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը, որն անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի ելույթը ոչ իշխանական եռյակի՝ սեպտեմբերի 25-ին Աբովյանում կայացած հանրահավաքին։
Ըստ հաստատված ներդրումային ծրագրի, արվեստի դպրոցի կառուցման համար ծախսվելու է ավելի քան 370 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: Հ
Շիրակի մարզպետի կողմից ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը ներկայացված նոր երթուղային ցանցը հավանության է արժանացել: Այն ընդգրկում է 26 ավտոբուսային և 48 միկրոավտոբուսային երթուղի:
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը մտահոգված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ շուրջ ծագած խնդիրներով, մասնավորապես՝ աշխատավարձերի պարտքերի վճարման և գործարանի վերագործարկման հարցերով: Երվանդ Զախարյանն ասել է, որ այսօր արդեն միջոցառումներ են ձեռնարկվում այդ խնդիրներին լուծում տալու համար, սակայն որևէ ժամկետ նախարարը չի նշել:
Բժիշկները խորհուրդ են տալիս` ալկոհոլ օգտագործելու դեպքում խմել միայն որակյալ գինի, օղի, կոնյակ և այլն, չխմել բարձր ջերմության դեպքում և «սոված» փորին։ Կարևոր է իմանալ, որ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը միանշանակ քայքայում է լյարդի բջիջները։ Օրինակ Ֆրանսիայում և Իսպանիայում, ուր գինին միշտ դրված է սեղանի վրա, մեծ թիվ են կազմում լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ։
Դիտարկմանը, որ Վ.Այվազյանը Սերժ Սարգսյանի նման ասում է, թե փոքր երկրում չի կարող 10 հոգի շաքարավազ ներկրել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես իմ տրամաբանությամբ եմ ասում, եթե դա համընկնում է, շատ հաճելի է, որ իմ տրամաբանությունը համընկնում է ՀՀ նախագահի տրամաբանությանը: Վերջ ի վերջո, ՀՀ նախագահն առաջնային մանդատն ունեցող, ազգաբնակչության կողմից ընտրված անձն է»:
«Այսօրվա կառավարության նիստի բոլոր մասնակիցները, ովքեր լուռ ու մունջ կուլ են տվել, իսկ ոմանք գուցե հորթային ուրախությամբ են ընդունել լիսկայի բդեշխության նշանակումը, միասնական հայտարարել են` «մենք լիսկա՜ ենք, մենք լիսկա՜ ենք»… Այսպիսով՝ վստահ կարելի է վավերացնել, որ Հայաստանը կառավարում են լիսկաները և ուրեմն՝ Հայաստանի վարքականոնի հավատո հանգանակը լիսկայական է»:
«Տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից են ինստիտուցիոնալ բարեփոխումները, և մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ իրականացնելու այդ բարեփոխումները»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինները:
Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ:Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սոս Խ.-ն:
«Ապուշներ այլևս չկան, նույնիսկ ապուշացած Ռուսաստանում այսօր բարձրացել են հազարավոր մարդիկ և վերանայում են այն ամենը, ինչ իրենց երկրի հանդեպ կատարվել է»: Ա. Մանուչարյանի խոսքով՝ «այդ դրսի ավանակները, որ մեզ ավանակի տեղ են դրել, չգիտե՞ն, որ 2005 թվականին ոչ մի հայ մարդ չի քվեարկել, բացի իրենց՝ Հայաստանի գործակալական ցանցից՝ ոչ մեկը չի եղել այդ սահամանադրական գործընթացին». «Եւ հիմա նոր գործիք են հորինել՝ ոնց անեն, որ շարունակական դառնա: Եթե դա որոշեցին, մենք այդ ամբողջ գործընթացը պետք է օգտագործենք, ողջ ժողովրդին ոտքի բարձրացնենք և ասենք՝ չի՛ անցնելու, ձեր դարաշրջանը ավարտված է»:
Դրամաշնորհը նախատեսված է Կարգավորիչ գիլյոտին ծրագրի երկրորդ փուլին աջակցելուն։ Ավստրիական դրամաշնորհը կհատկացվի ոչ միայն Կարգավորիչ գիլյոտինի, այլև Հայաստանում Կարգավորիչ ազդեցության գնահատման (ԿԱԳ) մեթոդոլոգիայի իրականացմանը։ Համաձայնագրով մեթոդոլոգիական աջակցություն կցուցաբերվի նախարարություններին և պետական այլ կառույցներին։ Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին և մինչ օրս գրանցել նշանակալի արդյունքներ. ծրագրի շրջանակում ձևավորված նախագծերի ընդունման արդյունքում գործառնական ծախսերը կկրճատվեն ավելի քան 54 տոկոսով։
Անահիտ Բախշյանն ասաց, որ այս նշանակումով, հաստատ, արտագաղթի նոր ալիք կլինի, մարդիկ հիասթափված կլքեն Հայաստանը: Բացի այս, ըստ Բախշյանի, սկվելու է վրեժխնդրության ալիք. ««Լիսկայի» «վենդետան» է սկսվելու իր ընդդիմադիրների նկատմամբ, օրինակ` Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի եւ այլոց, Բայց Աստված մի արասցե, այդ մարդկանցից մեկի մազը ծռվեց, մնալու է Սերժ Սարգսյանի խղճի վրա»:
Օրակարգում են եղել մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի իրականացման հարցը, էլեկտրոնային առևտրի ժամանակ հսկողական աշխատանքների իրականացման` ԱՊՀ անդամ պետությունների փորձը:
«Դեղերի պարտադիր դրոշմավորումը, որն աննախադեպ է վնասարարությամբ, աշխարհի և ոչ մի երկրում իր նախադեպը չունի: Սա իր առջև դրած նպատակին ամենևին չծառայող ու անմիտ որոշում է, որն ուղղակի կաթվածահար է անելու ոլորտի աշխատանքը»,- նկատում է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:
«Ես մի բան գիտեմ, որ ղեկավարը պետք է և՛ պատժել իմանա, և՛ ներել: Երբ ղեկավարը ընդհանրապես դառնում է ինչ-որ մի բուլկի, նրան ուտում վերջացնում են, բանի տեղ չեն դնում:Ղեկավարը պետք է մի քիչ էլ համարձակություն ունենա, ղեկավարը պետք է խիղճ ունենա, սիրտ ունենա, հավատք ունենա, ազգ սիրի, երկիր սիրի, թասիբ քաշել գիտենա: Ես նմանատիպ ղեկավար եմ ճանաչում: Ճիշտն ասած՝ հիմա վարքերը փոխվել են, մի քիչ ուրիշ ձև են գնահատում, բայց շատ ճիշտ են արել»:
1997թ. մարտական դիրքերում նրան կարիճը կծել է, 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ասադը պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները: Նրա ընտանիքը 2001թվականից բնակվում էր Գետահովտում գտնվող, երկրաբանական վարչությանը պատկանող շենքում:
«Մեծ հարկային փաթեթ է գալիս, որ ամբողջ սահմանապահ տարածքները ազատվում են հարկերից, որը նաև արտագաղթը կկանխի: Բյուջեն պարազապես գործիք է պետության պարտադիր լիազորությունների կատարման համար: Չի կարելի բյուջեն կատարելու համար ամբողջ տնտեսությունը մորթել: Կներեք: Բյուջեն հիմնականում կկատարվի, բայց ես դեմ եմ եկամտային մասի ինքնանպատակ կատարելուն»,- ասաց նա:
Իրավաբանի կարծիքով՝ չի կարելի համագործակցել այսօրվա քաղաքական դաշտի հետ. «Ես կարծում եմ՝ դա հնարավոր չէ: Ըստ իս՝ ընդդիմության զբաղմունքն արևմտյան ռեպ կարդալն է, ուրիշ որևէ բան իրենք չեն անում: Իրենք շատ սերտ կապեր ունեն մեր մյուս 2 կուսակցության հետ, իրար հետ իրենք մի անսամբլ են կազմում, որը երաժշտական տերմինով կոչվում է սեքստենտ: Դե թող իրենք իրենց սեքստենտությամբ զբաղվեն, մենք էլ փորձենք ինքնուրույն աշխատանք կատարել»:
Խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված:
Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի նախկին պետ Գ.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։
«Դաշնակցությունը սոցիալիստական, աշխատավորական կուսակցություն է, ձախ կենտրոնի կուսակցություն: Սակայն նրանք անընդհատ աջ բլոկի հետ են գնում համագործակցության: Դաշնակցության շահերից է բխում ձախ կենտրոնի քաղաքականություն վարելը, որը կնշանակի չափավոր ազգայնականների և սոցիալիստական ուժերի համախմբում»: