
«Իսլամական պետություն» խմբավորումը պլանավորել է պայթեցնել Փարիզի մետրոպոլիտենը. Իրաքի վարչապետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պատմել է, որ իրաքյան հետախուզությունը տեղեկացել է «Իսլամական պետություն» խմբավորման պլանների մասին:
Մասնավորապես, խմբավորումը պլանավորել է ահաբեկչություններ իրականացնել Փարիզի մետրոպոլիտենում ու ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: Իրաքի վարչապետն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի «դաշտերում»:
Հայդեր ալ-Աբադին նաև ՄԱԿ-ին է զգուշացրել ահաբեկչական սպառնալիքների մասին: «Իսլամական պետություն» խմբավորման պլանների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ Իրաքում կալանքի տակ վերցրեցին խմբավորման մի շարք անդամների: