
Աշոտ Սուքիասյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են. վայրը գաղտնի է պահվում. news.am

«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանն այլեւս «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չէ, նրան տեղափոխել են այլ կալանավայր: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Թե որտեղ է այժմ գտնվում Աշոտ Սուքիասյանը, փաստաբանը չհայտնեց՝ նշելով, որ իր պաշտպանյալը չի ցանկանում, որ այդ մասին իմանան:
Անդրադառնալով գործին՝ Յուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ հնարավոր է՝ նախաքննությունը մինչեւ տարվա վերջ ձգձգվի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: