Մամեդյարովն ու Նուլանդը Նյու Յորքում քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Ասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի հետ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու երկկողմ այցերը: Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցեր:

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել էր Ադրբեջանին` քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ ոչինչ նշված չէ Մամեդյարովի ու Նուլանդի հանդիպման ժամանակ տվյալ հարցի քննարկման մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930