
Գյումրիում ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)

tsayg.am-ը գրումկ է. Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, Գյումրու Հայուհու հրապարակում ավտոմեքենա է այրվել: Գեղարվեստի ակադեմիայի դիմացի մայթին կայանված «Լադա» մակնիշի մեքենայից բարձրացող կրակն ու թանձր ծուխը նկատած անցորդներն ահազանգել են Շիրակի մարզային փրկարարական վարչություն:
Դեպքի վայր էր ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ականատեսներից մի քանիսն ասել են, որ մեքենայում ուղևորներ չեն եղել, հրդեհը բռկվել է անմիջապես այն ժամանակ, երբ վարորդն ավտոմեքենայից դուրս է եկել:
Ավտոմեքենան հոսանքազրկվել է, տեղադրված է եղել նաև գազաբալոն: Մեքենան այրվել է ամբողջությամբ:
Տարածքից արագ հեռացվել են հարևանությամբ կայանված ավտոմեքենաները, ժամանակավորապես փակվել է ճանապարհահատվածը: Տեղում աշխատանքներ են իրականացրել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: