Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է միջուկային զենք մշակելու մասին լուրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է գերմանական մամուլի այն հրապարակումը, թե Անկարան միջուկային զենք է մշակում: Այդ մասին սեպտեմբերի 22-ին գրել էր գերմանական Die Welt թերթը:

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է տարածաշրջանի միջուկային զինաթափմանն ուղղված միջոցներին և կողմ է տվյալ ոլորտի միջազգային համաձայնագրերին և առաջին հերթին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իր համար առաջնահերթ է Մերձավորարևելյան տարածաշրջանը, ուր առկա են զանգվածային ոչնչացման զենքի տարածման մեծ ռիսկեր, զերծ պահել սպառազինության այդ տեսակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930