
Իսրայելի ՊՆ-ը մտադիր է մեծացնել ամերիկյան F-35 հեռանկարային կործանիչների պատվերը

Jane’s-ի փոխանցմամբ` Իսրայելի ՊՆ-ը մտադիր է մեծացնել ամերիկյան F-35 Lightning II հեռանկարային կործանիչների պատվերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ լեյտենանտ, նախագծի ղեկավար Քրիս Բոգդանը:
Նրա խոսքերով` մարտական ինքնաթիռների մատակարարման մասին պայմանագիրը կարող է ստորագրվել մոտակա մի քանի ամիսներին: Չի հաղորդվում, թե կոնկրետ որքան կործանիչ կարող է գնել Իսրայելը:
Իսրայելի ՊՆ-ը 20 հատ F-35 կործանիչի մատակարարման մասին առաջին պայմանագիրը ստորագրել է 2010 թվականի հոկտեմբերին: Գործարքը գնահատվել է 2.75 միլիարդ դոլար: Համաձայնագիրը նախատեսում է ևս 75 հեռանկարային կործանիչի մատակարարում: Առաջին կործանիչները պատվիրատուին կհասցվեն 2016 թվականին: