Թուրքիայի հայ համայնքը ստացել է հանրապետության ժամանակ ոչ մուսուլմաններից խլված ամենաարժեքավոր անշարժ գույքերից մեկը:
Վերջերս Սիմոնյանի մոտ հայտնաբերել են գլուխուղեղի չարորակ ուռուցք։ Վիրահատության համար հարկավոր է մոտ 5 միլիոն ռուբլի։ Ներկայիս դրությամբ հավաքվել է 195 հազար ռուբլի: Սակայն դա դեռ բավական չէ վիրահատության համար:
Այն մասին, որ իրականում չի ներառում տնօրինման իրավունքը, ինձ տեղեկացրեց պարոն Ջհանգիրյանը և ասաց, որ այդ գիտելիքը ստանում են իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսում: Ակնհայտ է, որ Թովմասյանը այդ մի դասը բաց է թողել»
«Ո՞վ է ձեզ ասել, որ ինքը մեղադրվել է, ցույց տվեք ինձ մի փաստաթուղթ` որտե՞ղ է։ Ցույց տվեք ինձ այդ գործը։ Չի ապացուցվել որեւէ բան, եղել է քրեական գործ, որեւէ բան չի ապացուցվել։ Դա ի՞նչ է նշանակում»:
«Ես անպայման կառողջանամ»,- ասում է Երևանի թիվ 125 դպրոցի 1-ին դասարանի աշակերտուհի Մերի Թոփսակալյանը: Նա ծնվել է 2008թ. նոյեմբերի 20-ին: Մինչ 2013 թվականի նոյեմբերյան այդ օրը ամեն ինչ շատ լավ էր, սակայն 20 օր անց փոքրիկի վիճակը անսպասելիորեն փոխվեց: Ըստ բժիշկների` աղջնակի գլխուղեղում առաջացած փոփոխություններն են պատճառը:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Միյատովիչն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Մոտ վեց ամիս է ինչ ձևավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել և հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղևորահոսքի ուսումնասիրությունը:
Դա նախաձեռնել է աջակողմյան Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը (SVP):
Ժողովուրդն ընդվզման պատրաստ է ցանկացած վայրկյանի, սարսափելի ատելությամբ է լցված իշխող շրջանակների հանդեպ, և բացարձակապես անընդունելի է համարում ստեղծված իրավիճակը… Պետք է առաջնորդող ուժ, և դրանք կլինեն կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները կամ դեռևս անհայտ ուժեր, որոնք կարող են կյանքի կոչվել:
«Մենք որևէ ամբիցիա չունենք, եթե իրենց նպատակն այն է, որ նախաձեռնության հեղինակն անպայմանորեն իրենք լինեն, քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Ակնկալվում է, որ «Ժնև 2» կոնֆերանսի երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե շփման գծում հայ դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի շարքային Էշգին Գուլիևը։ Նրան հետմահու արդեն մեդալ է շնորհվել։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ հայկական կողմը հրադադարը չի խախտել։
Արդեն երկու ամսից ավելի է, ինչ երկրում ընթանում է «հակասահմանադրական ֆաշիստական խռովություն»:
Սահակյանը խնդրեց կրկնել հարցը, ապա ճշտեց՝ «Հագուստի՞ կտորը»: Երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հասկացավ հարցի էությունը, ծիծաղեց, ապա պատասխանեց. «Էհ, ամաչում եմ ասեմ… Գեշ հարց էր»:
Taranis-ի առաջին թռիչքն իրականացվել է 2013 թվականի օգոստոսի 10-ին և տևել է 15 րոպե:
«Բոլորդ էլ տեսաք, որ ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ խորհրդարանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի կարծում, թե սառը հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ԿԲ-ը իրավունք ունի հանդես գալ ցանկացած հայտարարությամբ, անգամ «հիմարությամբ»
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել այս տարվա մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին:
Իրանը պետք է կատարի 6 գործնական քայլ:
Փետրվարի 3-ին քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
Պարզվեց՝ նա տեղյակ չէր։ «Ժամանակը» հարցրել է, իր սանիկի ձերբակալումից հետո էլ է շարունակում պնդել, որ ինքը և առհասարակ իրենց եռյակը կապ չունեն օֆշորային սկանդալի հետ, ինչպես պնդում են Հայրապետյանը և փաստերը
ԿԲ-ն փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն
Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր պահպանելու մեջ:
«Հավանաբարը այնքան շատ է… Մի հատ տեսնենք ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ հարցեր են դրվելու, ի՞նչ խնդիրներ, կտեսնենք»,- այսպես արձագանքեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք Դաշնացությունը կմասնակցի՞ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից փետրվարի 18-ին նախատեսվող հավաքին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը: