Ո՞վ կլինի «Որոտան» ՀԷԿ-ի տնօրենը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. Ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունում. որը ՀՀ կառավարությունից գնեց «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրը, այժմ ընդունում-հանձնում է կատարվում։ Նախկին տնօրեն Սասուն Խաչատրյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հորեղբոր որդին է, պատրաստվում է հեռանալ և գործերը հանձնում է ամերիկյան ընկերության ներկայացուցչին։ Վերջինիս դերում մեգ քաջածանոթ Արա Հովսեփյանն Է։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով նա նշանակվելու է համալիրի տնօրեն կամ կառավարիչ։ Սակայն նա ժխտում է լուրը։ «Ես ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության խորհրդական եմ»։Իսկ որևե փոփոխություն չի եղել նրա պարտականություններում այս օրերին. պատասխանեց՝ ոչ։ Նա երկու անգամ մի քանի 100 միլիոնի հասնող ֆինանսական ռեսուրսներ տնօրինող հիմնարկներ է ղեկավարել՝ «Հազարամյակի մարտահրավերները» և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրն իրականացնող կազմակերպությունը։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։