
Գեորգի Մարգվելաշվիլին Ադրբեջան կժամանի փետրվարի 12-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փետրվարի 12-13-ին իր առաջին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:
Պլանավորված է, որ այցի շրջանակներում Մարգվելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հետ: Ներկայումս հստակեցվում է նրա ադրբեջանական այցի ծրագիրը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ երկու անգամ հետաձգվել է Մարգվելաշվիլիի ադրբեջանական այցը: Սկզբնականշրջանում հաղորդվել էր, որ այդ այցը պետք է տեղի ունենա նախորդ տարեվերջին, սակայն հետագայում դա հետաձգվեց այս տարվա հունվարին: