Օլիմպիական հիմնը կատարել է օպերային աստղ Աննա Նետրեբակոն: Բացման արարողության ավարտին սպասվում է աննախադեպ հրավառություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փետրվարի 6-ին պարզվել է, որ 1964 թ. ծնված Իսրայել Հ.-ն ձեռքի սղոցով մեկ հացենի է հատել և փայտանյութը հափշտակել:
Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս 4 բնակարան զբաղեցնող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում:
Երևան-Սևան ավտոճանապարհին ` «Չայնիի ոլորաններում», բախվել են Mercedes մակնիշի 87 RR 707 համարանիշ, «Սպայկա» ընկերության պատկանող բեռնատար մակնիշի և Forester մակնիշի 24 ՍՕ 866 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին հիվանդանոց:
«Դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության ժամանակ՝ 1990-ականների կեսերին: Ադրբեջանական ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ մին է պայթել, ու Արմանն այդ ժամանակ զրկվել է ոտքից»:
Փետրվարի 6-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժին գրություն է ստացվել, որ 1975 թ. ծնված Սամվել Ե.-ն Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից պարբերաբար կատարել է ապօրինի ծառահատումներ:
Իսկ որ ամենակարևորն է, գնդապետն այս միջոցառմամբ իր բոլոր աշխատակիցներին, ենթականերին հասկացնել տվեց, որ այս մարզում վճռորոշը իր խոսքն է, որքան էլ տեղի ոստիկանները հանցագործ աշխարհի հետ քավորասանիկական հարաբերությունների մեջ գտնվեն, կամ էլ Վլադիմիր Գասպարյանի բառերով ասած` «քյաբաբի» ընկեր լինեն:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 6-ին, 72 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը:
ՀՅԴ-ն, որը տարիներ շարունակ հայտարարում է, թե դեմ է հայ-թուրքական արձանագրություններին՝ պահանջելով, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը այդ փաստաթղթից, որի պատճառով էլ, ի վերջո, լքեց իշխանական կոալիցիան, ինչպե՞ս է վարվելու այս պարագայում, երբ արդեն բարձր դիվանագիտական պաշտոններ ունի:
Գյումրիում խստաշունչ ձմեռ է, և վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:
Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ժամ առաջ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող 87 պետություն ներկայացնող մարզիկների համար «ստեղծված են բոլոր պայմանները»:
Նա դժգոհություն հայտնեց, որ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, և հավաստիացրեց, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար:
Փետրվարի 6-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1987 թ. ծնված Արման Դ.-ին:
Օրերս քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից ծանուցում է ստացել: Ծանուցման մեջ նշված է, որ դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ «Սերժի պապան ա եկել» պաստառի և ոստիկանությանը չարամտորեն չենթարկվելու համար» հրավիրվում է ոստիկանություն։
Օդի ջերմաստիճանը 8-11-ը ընկած ժամանակահատվածում կբարձրանա 4-6 աստիճանով:
Ղարաբաղյան կլանը շատ կոնկրետ երևույթ է, հրոսակախումբ է, բանդա` մի 10-15 հոգանոց, որը Հայաստանում օգտվել է Ղարաբաղի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքից և զավթել իշխանությունը, զբաղվել կողոպուտով: Այդ կլանը, փաստորեն, 15 տարի կառավարում է Հայաստանը` ամենախայտառակ ձևով հարստահարելով երկիրը:
«ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում և տեղական արժույթի և կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակից: Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը:
Այս մասին նշված է ԱՄՆ-ի ազգային գիտական հիմնադրամի (National Science Foundation, NSF) Science and Engineering Indicators հետազոտությունում:
Դեսպանը հայտնել է, որ ինքը տեղյակ է հարցի էությանը եւ խոստացել է նամակն արագ փոխանցել իր երկրի կառավարությանը, նաեւ նշել է, որ լավ է ճանաչում Հայաստանը եւ հայերին, քանի որ եղել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը:
ԱՄՆ-ի ցամաքայինզորքերի շտաբի պետ Ռայմոնդ Օդիերնոն փետրվարի 5-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները:
Փոխվարչապետի խոսքերով՝ հակառակուսական տրամադրությամբ մի շարք արևմտյան լրագրողներ միտումնավոր փորձում են խափանել Սոիչիի մեծ նորամուտը:
Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ժամանակով 20.14-ին (խորհրդանշելով 2014 թվականը) նախանշված Սոչի-2014 Օլիմպիադայի հիմնը կատարելու է օպերային արվեստի գերաստղ, երգչուհի Աննա Նետրեբկոն:
«Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%. առցանց լրատվամիջոցները, ցավոք, լիդեր են ատելության խոսքի տարածման հարցում և հիմնականում՝ քաղաքական ատելության դրսևորումներ են»:
Հացադուլավորները բողոքում են բանտի աշխատակիցների կողմից իրենց հանդեպ կոշտ վերաբերմունքի դեմ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ազարովը վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորման ձգձգումը և առավել ևս խորացումը կհանգեցնեն տնտեսական լուրջ կորուստների և կապակայունացնեն սոցիալական ոլորտը: