Բաժիններ՝

Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է դառնալ եվրապատգամավոր

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել այս տարվա մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին ու դրանց արդյունքներով դառնալ եվրապատգամավոր:

Այս մասին հայտարարել է Forza Italia կուսակցության գծով նրա գործընկեր Ռենատո Բրունետին: Ավելի վաղ Բեռլուսկոնին մեղավոր էր ճանաչվել հարկեր վճարելուց խուսափելու մեջ և դուրս էր մնացել իտալական Սենատի կազմից: Նրան արգելել են 6 տարվա ընթացքում երկրում զբաղեցնել պետական պաշտոններ:

Ապրիլին դատարանը կվճռի, թե խափանման ինչպիսի միջոց կիրառի նրա նկատմամբ: Խոսքը գնում է տնային կալանքի կամ էլ հասարակական աշխատանքների մասին: Իտալիայում անցկացված վերջին հարցումը վկայել է, որ իտալացիների 37.9 տոկոսը պատրաստ է իր քվեն տալ աջակենտրոն դաշինքին, որի մեջ մտնում է նաև Forza Italia-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս