
«Լկտի լակոտ է». «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նա այնքան լկտի լակոտ է, որ իրենից ամեն ինչ էլ սպասելի է»,- «Ժամանակին» երեկ ասել է գործարար, օֆշորային սկանդալից տուժած Փայլակ Հայրապետյանը՝ արձագանեքլով այն տեղեկությանը, որ Աշոտ Սուքիասյանը հրաժարվում է գալ Հայաստան։ «Ժամանակը» փորձել է նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից պարզել՝ պատրաստվո՞ւմ է ինչ-որ ձևով օգնել յուր սանիկին և տեղյա՞կ է արդյոք, թե ինչի համար նա չի ցանկանում գալ ՀՀ։ Պարզվեց՝ նա տեղյակ չէր։ «Ժամանակը» հարցրել է, իր սանիկի ձերբակալումից հետո էլ է շարունակում պնդել, որ ինքը և առհասարակ իրենց եռյակը կապ չունեն օֆշորային սկանդալի հետ, ինչպես պնդում են Հայրապետյանը և փաստերը։ «Ով որ այդպիսի հայտարարություն անում է, թե կապ ունենք դրա հետ, թող ինքն էլ պատասխան տա»,- վրդովված պատասխանել է սրբազանը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։