
Պուտինը մշտապես խորին հարգանք է տածել իմ նկատմամբ. Օբամա

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի կարծում, թե սառը հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և կարծում է, որ Պուտինը հարգում է իրեն:
Ի պատասխան Պուտինի հետ իր հարաբերություններին գնահատական տալու վերաբերյալ լրագրողի հարցին՝ Օբաման հայտարարել է. «Չէի ասի, թե դրանք սառն են: Իրականությունն այն է, որ երբ մենք հանդիպում ենք, մենք բազմաթիվ մտքեր ենք փոխանակում և անսպասելիորեն շատ հումոր ենք անում, ինչպես նաև առկա են բազում փոխզիջումներ:
Նա (Վլադիմիր Պուտինը) մշտապես խորին հարգանք է տածել իմ նկատմամբ: Կարծում եմ՝ նա հասկանում է, թե որքան կարևոր է, որպեսզի Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատի փոխադարձ հետաքրքրություն առաջացնող ոլորտներում»: