«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնող բավականին թվով հայեր, հիմնականում Վարդենիսի տարածաշրջանից, մնացել են Կազբեկի «վրա», նրանց Ռուսաստան մտնել թույլ չեն տալիս։
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։«Հժ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։
Փետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:
Ժամը 22:30-ի սահմաններում գաղութի ծառայողները նկատել են, որ դատապարտյալ, 52-ամյա Պարգև Հայկազի Կակոյանը չի արձագանքում իրենց և դատապարտյալների կանչերին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Այս մասին հայտարարել են տեղի բժիշկները ու ոստիկանները:
Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի կայքը:
Ռուս չինովնիկը, ով տարածել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի ու Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի զրույցի ձայնագրությունը, պարզաբանել է, որ պատահաբար այդ ձայնագրությունը գտել է սոցցանցերում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիմանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին` կապված Հայոց ցեղասպանության եղելության հերքման շարունակման հետ:
Թող ինձ անվանեն բռնապետ, ինձ համար միևնույն է:
Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում փետրվարի 7-ի երեկոյան տեղի ունեցավ 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Նորաձեւության հայտնի տներն ու հանրահայտ կուտուրյեներն ութ օր շարունակ կներկայացնեն իրենց 2014/15 աշուն-ձմեռ հավաքածուները:
Ցուցանմուշները ներկայացնում են հնագույն մասնագիտության էվոլյուցիան. օրինակ` ինչպիսի առաջընթաց են ունեցել մարմնավաճառների «աշխատանքային գործիքները» դարերի ընթացքում:
Տղամարդը հարբած է եղել եւ փորձել է մտնել օդաչուների խցիկ: Անձնակազմը նրան հանգստացրել է: Դրանից հետո օդանավը վայրէջք է կատարել Ստամբուլում, որտեղ նրան հանձնել են իրավապահներին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը որպես եկամտի միակ աղբյուր` իր հայտարարագրում նշել է աշխատավարձը: Նա տարեսկզբին ունեցել է 30.500.000 դրամ, 93.000 դոլար և 21.000 եվրո: Տարեվերջին նրա գումարները պակասել են՝ կազմելով՝ 29.500.000 դրամ, 92.500 դոլար և 20.500 եվրո: Նույն դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանի դրամական միջոցները նույնն են մնացել. նա հայտարարագրել է 30 մլն դրամ, 10000 դոլար և 10000 Խորհրդային Միության ռուբլի:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դիմելով ոչ իշխանական այն ուժերին, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, խորհուրդ էր տվել սառը ջուր խմել: Ի պատասխան ՀՀԿ խոսնակի այդ հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասել էր. «Վստահ եմ, որ գալու է այդ պահը ու այդ նույն Շարմազանովը լրիվ այլ կերպ է արտահայտվելու, մոռանալու է, որ խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել ու պարտվելու է սառը քրտինքով»:
Է.Սանդոյանը նշել է, որ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել Մաքսային միության առավելությունները, որի համար երկրում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ գործարար միջավայրի բարելավում և այլն, պետք է մշակել խաղի կանոններ և օգուտ քաղել իրավիճակից:
Մ՞իթե մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեցող մարդկանց մի քանի հոգիանոց խումբն ի վիճակի է ճանապարհային քարտեզ մշակել, ուր ոչ մի ակնարկ չկա առ այն, թե բիզնես հանրությունն ինչ ակնկալիք ունի ՄՄ-ից։
168.am-ին հայտնեցին, որ «Նաիրիտում» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկել, որ նրանք ապրիլ ամսից այլևս չեն աշխատելու, նաև նշեցին, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմում: Կրճատվողների այս խումբը հիմնականում շինարարներ են, բայց, ինչպես ասում են, սա գարնան առաջին ծաղիկներն են:
Իշխանությունը մարտահրավեր է նետում կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիներին ու նրանց աջակցող ոչ իշխանական ուժերին: Գուցե նաև այն պատճառով, որ վերջիններիս հետ արդեն «հարցերը լուծված է» համարում (նախօրեին այդ ուժերից որևէ մեկը չէր մասնակցում ընդդեմ կուտակային համակարգի «Իրավունքի նվաճման» երթին):
Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Մինչ Շինարարների 15 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչները փորձում են պարզել թե, ում ցուցումով է փետրվարի 3-ին հեռացվել շենքի ջրագիծը, այսօր` փետրվարի 7-ին, կեսօրից հետո, ՀԵՑ-ի տեսուչները անջատեցին նաեւ շենքը սնուցող հոսանքագիծը՝ շենքում մնացած 5 ընտանիքներին փաստորեն թողնելով առանց էլեկտրականության ու ջրի՝ դրանով փորձելով ստիպել բնակիչներին դուրս գալ շենքից եւ տեղափոխվել Սիսակյան 22 հասցեում գտնվող նորակառույց շենքում իրենց հատկացված բնակարաններ:
Ուկրաինայի ՆԳ նախարարությունն էլ օրերս հայատարարել էր Վրաստանի քաղաքացու ձերբակալման մասին, ով գումարի դիմաց մեքենաներ է այրել Կիեւի փողոցներում:
Փրկարարները Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «MN Oil» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Մ.-ի (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, մոտ 35տ) և անձը չպարզված քաղաքացու (մոտ 27տ) դիերը:
Վերջին տարիներին Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կողպված դռներն ավելացել են: Գյուղից շատ ընտանիքներ հեռացել են Ռուսաստանի Դաշնություն կամ Արտասահման՝ մշտական բնակության:
Փետրվարի 6-ին lurer.com Կայքը հրապարակել է հոդված «Սկանդալ հայկական դատաիրավական համակարգում. փաստաբանը դատավորին փորձել է պարտավորեցնել հայհոյանքով (ֆոտո. 16+)» տեղեկություն:
Փետրվարի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ի:
Նազարեթյան Հասմիկի դեպքը, մեծ հնչեղություն ստացավ: Նախարարությունը պատճառաբանում է, որ ինքը շահառու մեկ այլ պայմանով է ճանաչվել եւ տղայի հետ ուրիշ՝ 2 սենյականոց բնակարան են ստացել: Չնայած ընտանիքը 3 սենյականոց բնակարան է կորցրել: Այս դեպքում, կարծում եմ, ոչ թե հարցը դատարան պետք է մտներ, այլ կառավարության նիստ պիտի մտներ եւ բնակարանի վերաբերյալ առանձին որոշում կայցվեր:
Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի վրա եւ վերջերս նաեւ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ ադրբեջանական հարձակողապաշտության դիմաց պատասխանատվության առումով համահավասարեցման միջազգային խաղը նոր երեւույթ չէ:
նշեց նա:
Մեր հարցին, թե չե՞ք անհանգստանում այն հանգամանքից, որ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են քաղաքական լայն օրակարգով հանդես գալ, «ավելի առաջ գնալ», Մ. Մինասյանն այսպես արձագանքեց. «Դա իրենց իրավունքն է: Ես անհանգստացած չեմ՝ ամեն մարդ գնում է այնքան, ինչքան կարող է»: