Բաժիններ՝

6-ամյա Մերիի կյանքին վտանգ է սպառնում, նա վերակենդանացման բաժանմունքում, խաչը ձեռքին, հրաշքի է սպասում

«Ես անպայման կառողջանամ»,- ասում է Երևանի թիվ 125 դպրոցի 1-ին դասարանի աշակերտուհի Մերի Թոփսակալյանը: Նա ծնվել է 2008թ. նոյեմբերի 20-ին: Մինչ 2013 թվականի նոյեմբերյան այդ օրը ամեն ինչ շատ լավ էր, սակայն 20 օր անց փոքրիկի վիճակը անսպասելիորեն փոխվեց: Ըստ բժիշկների` աղջնակի գլխուղեղում առաջացած փոփոխություններն են պատճառը:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժամունքում գտնվող Մերին շարունակ կրկնում է. «Աստված ինձ առողջություն կտա»` ձեռքում պահելով կնունքի խաչը:

Հարգելի ընթերցողներ, օգնեք, որ Մերիի մեծ ու լուսավոր աչուկների լույսը էլ ավելի պայծառ դառնա, որ հավատն առ Աստված վերջապես մեր մոլորակը պարուրի բարության ու հույսի շղարշով, անտարբեր մի եղեք, օգնության ձեռք մեկնեք, որ կյանքը հաղթի:

Ըստ բժիշկների, երեխայի ախտորոշումն ու հետագա բուժումը հնարավոր է միայն արտերկրում (համապատասխան ախտորոշիչ սարքավորումների բացակայության պատճառով): Մերիին օգնել ցանկացողները կարող են կատարել իրենց փոխանցումները հետևյալ հաշվեհամարներով`

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»
AMD 220301196139000
USD 220301740126001 (Թոփսակալյան Համբարձում)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս