Իրանը պատրաստ է պատասխանել ԱԷՄԳ-ին հուզող ցանկացած հարցի. Քամալվանդի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է պատասխանել ԱԷՄԳ-ին հուզող ցանկացած հարցի՝ կապված իր խաղաղ միջուկային ծրագրի զարգացման հետ: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

Նախորդ տարվա նոյեմբերի 11-ին Թեհրանի ու ԱԷՄԳ-ի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԷՄԳ-ի հետ շրջանակային համաձայնագրի շրջանակներում համագործակցության շուրջ, որով Իրանը պետք է կատարի 6 գործնական քայլ:

Քամալվանդիի խոսքերով՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլը նվիրված կլինի փոխհամագործակցության ամրապնդմանը: Իրանն արդեն իսկ իրագործել է ծրագրի կետերից երկուսը: ԱԷՄԳ-ի տեսուչները ստուգումներ են անցկացրել ծանր ջրով աշխատող Առակի ռեակտորում, ինչպես նաև Գաչինի ուրանի հանքավայրում:

Քամալվանդին հավելել է, որ համաձայնագրով Իրանը պետք է ծրագրի մնացյալ չորս կետերն իրագործի այս տարվա փետրվարի 9-ը: Դրանից հետո Թեհրանն ի վիճակի կլինի գնահատական տալ ԱԷՄԳ-ի հետ հետագա համագործակցությանը: Իրանի ու «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումն անցկացվելու է փետրվարի 18-ին, Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս