
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը հրապարակել է հեռանկարային ԱԹՍ-ի առաջին թռիչքի տեսանյութը (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է Taranis հեռանկարային, հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքի մասին պատմող տեսանյութը: Taranis-ի առաջին թռիչքն իրականացվել է 2013 թվականի օգոստոսի 10-ին և տևել է 15 րոպե:
Դրանով իսկ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը պաշտոնապես հաստատել է այդ ԱԹՍ-ի փորձարկվելը: Առաջին թռիչքից Taranis-ը փորձարկվել է ևս մի քանի անգամ մինչև նախորդ տարեվերջ: Դրանց ժամանակ ԱԹՍ-ի փորձնական թռիչքի տևականությունը հասցվել է մինչև մեկ ժամվա:
ԱԹՍ-ի առաջին թռիչքի մասին տեսանյութը ՊՆ-ի կարգադրությամբ հրապարակել է բրիտանական BAE Systems ընկերությունը, ով մշակել է հարվածային այդ սարքը: ՊՆ-ի տվյալներով՝ ցայժմ նախագծի վրա ծախսվել է 185 միլիոն ֆունտ սթեռլինգ (302.2 միլիոն դոլար):