
Յանուկովիչն այսօր կհանդիպի Պուտինի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր Սոչիում մասնակցելու է 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողակարգին: Բացի այդ, նա Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Յանուկովիչն աշխատանքային այցով Սոչի է մեկնել երեկ: Յանուկովիչը Սոչիում հանդիպելու է նաև եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: