
Դունյա Միյատովիչը քննադատել է Թուրքիայի իշխանություններին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին երկրից արտաքսելու համար:
Միյատովիչն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Միյատովիչն ընդգծել է, որ թուրքական Today’s Zaman թերթի լրագրող, Ադրբեջանի քաղաքացի Զեյնալովին արտաքսելը հանդիսանում է մամուլի ազատության ոլորտում Թուրքիայի իշխանությունների գործած հերթական սխալ քայլը: