«Քննարկելն այլ բան է, քվեարկելը՝ այլ: Մենք էլի ենք ասում, որ պատրաստ ենք քննարկել, բայց դեմ ենք քվեարկելու: Մենք իրենց մեկ անգամ բացատրել ենք, որ հիմա Ընտրական օրեսգրքում փոփոխություններ կատարելը համարում ենք ժամանակավրեպ, դա կարվի միայն սահմանադրական փոփոխություններից հետ»:
Այն առնչվում է 2006 թվականին կատարված «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը:
Իտալական Panorama.it-ն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊՆ ուղղաթիռի խոցմանը և դրա հետևանքներին։ Աննա Մացոնեի «Հայաստան-Ադրբեջան. պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ» վերնագրով հրապարակման մեջ գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկու հեռավոր երկրներ են և ունեն մոռացված, բայց դեռ չավարտված պատերազմ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հեղինակը որակել է որպես «նրանց միջև մի կտոր հող՝ (ԼՂ, Լեռան սև այգի)», որը դեռ «առկախ պետություն» է:
Այդ երեք օրվա ընթացքում ձերբակալվել է մոտ 400 մարդ:
Անդրադառնալով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ինքնուրույնությանը՝ նախարարը վստահեցրեց, թե համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ ԴԱՀԿ պետին բնութագրեց որպես «շատ լավ աշխատողի»:
«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի»:
Չեմ բացառում, որ պարոն Սեֆիլյանի ուղիղ հղումը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին կարող է գրգռած լինել ռեժիմին, որովհետեւ իրենք բնազդներով են շարժվում, բայց հաշվի առնելով, որ 24 ժամում քաղաքի տարբեր մասերում հւրկիզել են 6 մեքենա, ակնհայտ է, որ նախապատրաստությունը նախապես է կատարվել։
«Անպատժելիության զգացումը եւ պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա` հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման վտանգը»:
Ռուսաստանի իշխանությունների պահվածքը ոչ միայն զարմանալի է, այլև՝ ցավալի:
«Պատկերացրեք, որ դուք շենք եք կառուցում, ունեք ծրագիր, ճարտարապետները հավաքվել են, դիզայներները, կոնստրուկտորները, որ ամրություն են տալիս այդ ապագա կառույցին, և դուք ձեր ծրագրով գնում եք շենքը կառուցելու, ու հանկարծ առաջարկում են, որ այդ կառուցվածքի մեջ մի նոր փոփոխություն կատարվի: Դուք ի՞նչ կանեք: Ո՞նց կարձագանքեք դրան»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վաղը ժամանելու է Թուրքիա, իսկ երկուշաբթի Թուրքիա կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում «հաջողեցրել է» գժտվել արևմտյան բոլոր առաջնորդների հետ:
«Ես 10 տարի դատավոր եմ աշխատել և չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ՝ առանց փաստերը լիարժեք իմանալու որևէ գնահատական հնչեցնել»,-ասաց նախարարը:
Շատ հստակ երևաց, թե Բիձինա Իվանիշվիլին որքանով է տեղյակ վերջին իրադարձությունների մանրամասներից:
Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև վկա, Արաբկիր բ/կ-ի սանիտար Ռուզաննա Օհանյանը, ով ասաց, որ հերթապահել է 2012թ. դեկտեմբերի 31-ին, Լիա Միսակյանն ընդունվել է հիվանդանոց, ինքը նրան տեղավորել է պալատում. «Բալիկը շատ առողջ էր, առույգ, նորմալ»։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի նման օգնելու է Սիրիային ու մյուս երկրներին, որոնք զբաղված են «Իսլամական պետության» դեմ պայքարով:
Մ. Մելքումյանն էլ՝ արձագանքելով Ս. Ավետիսյանին, ասաց. «Ժամանակը ցույց է տալիս, որ ինչպես Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու այլընտրանք չուներ, այնպես էլ 100% համամասնականին այլընտրանք չկա: Ես դեմ չեմ, որ արտահերթից առաջ նստենք ու խոսենք»:
Սամասթի խոսքերով՝ Դինքի սպանությունն իրականացվել է երեք փուլից բաղկացած պլանի շրջանակներում:
Հարկային ծառայությունը 1-ից ավելի անգամ ստուգումներ կկարողանա իրականացնել միայն բացառիկ իրավիճակներում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում և միայն վարչապետի թույլտվությամբ:
Հայաստանի ավիացիոն շուկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ռուսական ընկերությունները շուտով կարող են ամբողջությամբ նվաճել Հայաստանի ավիացիոն շուկան: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարուն արեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Չէի ցանկանա մեկնաբանել այդ հարցը, դա Ֆրանսիայի խնդիրն է, մենք խնդիր չունենք:
ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից և պատգամավորներից ընդհանուր առմամբ ստացվել է 367 առաջարկություն, որից ընդունվել է միայն 45-ը:
Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Իսկապես ուկրաինական կողմի նախաձեռնությամբ երեկ երեկոյան տեղի է ունեցել նախագահներ Պուտինի ու Պորոշենկոյի հեռախոսազրույցը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանը:
Մենք տարբերություն չենք տեսնում PKK-ի ու «Իսլամական պետության» զինյալների գործողությունների միջև:
Ըստ Տ. Կարապետյանի` շարժումը կարողացել է համախմբել տարբեր կարծիքներ մեկ խնդրի շուրջ, մնում է միայն, որ լիդերները` կուսակցությունների ղեկավարները, իրենց ամբիցիաները մի կողմ դնեն և մտածեն ինչպես իրականացնել ժողովրդի երազանքը. ձեռք բերել արդար իշխանություն և բարեկեցություն:
«Ցավոք սրտի, թե՛ իշխանությունը, թե՛ իշխանությունից դուրս գործող խորհրդարանական ուժերը բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ը: Հայաստանում ընդունված է մտածել, որ Ռուսաստանն է որոշում Հայաստանի իշխանությունների փոփոխման ձևաչափը, ժամանակացույցը և այլն: Այդ առումով՝ քաղաքական ուժ, որը հավակնում է՝ իշխանություն ստանձնելու, ձգտում է սիրաշահել Ռուսաստանին և խուսափում այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք իրենց կարծիքով կարող են Ռուսաստանի դժգոհությունը առաջացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Հաջորդ խնդիրը, որի մասին խոսեց Թևան Պողոսյանը, ԵՏՄ երկրներում կապիտալի ազատ տեղաշարժի մասին է, որը ներկայացվում է` որպես առավելություն: Ըստ Պողոսյանի՝ ինքը տեղյակ է, որ թե ռուսական և թե ղազախական կապիտալի որոշ մասը կեղտոտ փողեր են, և նախկինում ինքը տեղեկացված է եղել, որ, օրինակ, ղազախական կողմից եղել են առաջարկներ` այդ գումարները Հայաստանում ներդնելու և մաքրելու ուղղությամբ, սակայն հայկական կողմը կանխել է նման գործողությունները: Մինչդեռ այժմ ինքը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ «կեղտոտ փողերի լվացքատուն»:
Երկու հնդկահավն էլ կշռում են ավելի քան 21 կիլոգրամ: