Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվան ու Ցխինվալին կարող են հաջորդ տարվա սկզբին կարող են ստորագրել պայմանագիր:
Խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդը չի դադարեցնում կրակոցները:
Փոփոխություններ են առաջարկվում նաև «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին» օրենքում:
«Բոլոր տեղերում, որտեղ կա ըմբոստ մարդ, դա լավ բան է, որովհետև այդ մարդը գոնե չի հաշտվում այս վիճակի հետ, բայց փիլիսոփայության իմաստով՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել փողի վարդապետությունից դուրս»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հերցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ն. Փաշինյանի՝ Ս. Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու մասին նախաձեռնությանը՝ այսպես պատասխանեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 434.62 դրամ։
Հանդիպման ընթացքում կանանցից մեկը նշեց. «Աղջիկ ունենալը երջանկություն է, տղա ունենալը՝ անհրաժեշտություն։ Այն մայրերը, ովքեր դուստրեր չունեն, պարզապես դժբախտ են»։
Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որի վրա նոյեմբերի 27-ի երեկոյան հարձակում էին կատարել, արդեն լավ է, այսօր դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է նոյեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխված BMW մակնիշի 87 AՍ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչ, 25-ամյա Սմբատ Մուրադյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին։
Համաժողովրդական շարժումն օրերցօր լայն թափ է առնում: Մեզ են միացել հասարակական կազմակերպություններ, հեղինակավոր գործիչներ և քաղաքական կուսակցություններ, հայտնի մտավորականներ, Արցախյան ազատամարտի հրամանատարներ և ազատամարտիկներ, ինչպես նաև հազարավոր անհատներ Հայաստանից և Սփյուռքից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:
Իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գող» Ուլֆատ Տագիևին, ով հայտնի է «Ռուֆատ Գյանջինսկի» մականունով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի` հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող նախարարությունների և այլ ծառայությունների աշխատակիցների տարահանումն ու հրդեհաշիջումը:
Նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից, քննարկվել և ընդունվել է կառավարման խորհրդի կողմից։
Թուրքիան ռուսական գազի երկրորդ գնորդն է (Եվրոպայում՝ Գերմանիայից հետո):
Նոյեմբերի 26-ին դանակահարության դեպք է գրանցվել Գյումրիում: Նշված օրը` ժամը 19:30-ի սահմաններում, “Գյումրի” բժշկական կենտրոն է տեղափոխվել Սևյան 3 Ա շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ 35-ամյա Երեմ Վարդանյանը՝ դանակից ստացած վնասվածքներով:
«Գոյություն ունի կեղծ հարցերի շրջանակ: Մենք հիմա բաժանվել ենք՝ թիմ-թիմ ենք խաղում: Մի մասը պետք է ծեծի եռյակին, մյուս մասը պետք է ծեծի իշխանությանը, և մենք դրա մեջ ինչ-որ բան տեսնենք»:
Մեր երկրների փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը տիեզերքի յուրացումն է:
Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին ժամանելու է Թուրքիա:
«Հայաստանը գնում է ԵՏՄ՝ Միացյալ նահանգների հանձնարարականով: Հայաստանը գտնվում է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, բայց մի պայման կա, բանն այն է, որ Ռուսաստանը իր մոտ տարածքներում ավելի մեծ հզորություն ունի և կարող է որոշակի քայլեր անել: Ռուսաստանը Հայաստանում բավարար ուժ ունի, որ ցանկացած իշխանության սրբի և դնի իր իշխանավորին: Իսկ Միացյալ նահանգները հասցրել են ՀՀ-ի ողջ պետական համակարգը դարձնել ամերիկյան: Եթե ղեկավարին հանեն ռուսները և դնեն ռուսական մի որևէ ղեկավարի, ապա այդ ամբողջ բուրգը փլվելու է: Միացյալ նահանգները չեն ուզում բուրգը կորցնեն, դրա համար նրանք մեր ղեկավարությանը թույլ տվեցին, որ Ռուսաստանի ճնշման տակ ստորագրեն այդ բանը, մինչև իրավիճակը ավելի բարեհաջող կլինի, Ռուսաստանը ավելի թուլացած կլինի, այդ ժամանակ իրենք հանգիստ կկատարեն այդ ռեվերսը»:
Ուկրաինային անհրաժեշտ է ժողովրդավարական, ազատ ու կանխատեսելի Ռուսաստան:
Նոյեմբերի 27-ին` ժամը 01:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հանդիպում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ։ Փակ է ոչ միայն հանդիպումը, այլևս քննարկվող հարցերի օրակարգի թեման։
Պուտինը հավելել է, որ 2014 թվականի պլանային պետպատվերը կատարվել է գրեթե ամբողջովին:
Այսինքն, եթե փոխարժեքը փոխվում է, դրամային արտահայտությամբ այդ պարտքն ավելի մեծ է դառնում ու ՀՆԱ-ում պարտքի տեսակարար կշիռն ավելի կմեծանա:
Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը գործակալությանը հայտնել է, որ տեղյակ չէ տվյալ դեպքից, և որ իրենք չեն ձերբակալել Քերիմովին:
Օրեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նոյեմբերի 11-13-ը տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովից Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի բացակայության պատճառների մասին: Տարբեր հոդվածներով ներկայացվեց նաև Մայր Աթոռի և Երուսաղեմի պատրիարքության միջև տեղ գտած թղթակցությունը, մեղադրանքներ հնչեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին Նուրհան պատրիարքի նամակներն անպատասխան թողնելու կապակցությամբ: