Օբաման Գոհաբանության տոնի կապակցությամբ ներում է շնորհել Mac և Cheese հնդկահավերին (տեսանյութ)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության տոնի կապակցությամբ ավանդույթի համաձայն ներում է շնորհել երկու հնդկահավի, որոնք տոնական սեղանի համար բերվել են Սպիտակ տուն:
Համապատասխան զվարճալի արարողությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով անցկացվել է Սպիտակ տանը և ոչ թե նստավայրի Վարդագույն այգում, ինչպես որ պլանավորվել էր նախապես:
Օբաման հավաքվածների ներկայությամբ խոստովանել է, որ մի փոքր շփոթված է նրանից, որ ամեն տարի անհրաժեշտություն է առաջանում խորհրդանշական ձևով մսագործի դանակից փրկել որպես նվեր իրեն տրված երկու հնդկահավի: Դրա հետ մեկտեղ Օբաման շտապել է հավաստիացնել, որ հաճույք է ստանում դրանից. «Գիտեմ, որ ոմանք տեղի ունեցածը կանվանեն ներում»:
Օբաման այդպիսով փրկել է Mac («Մակարոն») և Cheese («Պանիր») անվանմամբ հնդկահավերին, որոնք կես տարի առաջ ծնվել են Օհայո նահանգի իր ֆերմայում: Երկու հնդկահավն էլ կշռում են ավելի քան 21 կիլոգրամ: Հնդկահավերի անունները կնքել են տեղի դպրոցի աշակերտները:
Օբամային որպես նվեր ուղարկված հնդկահավերից Twitter-ում կազմակերպված քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Cheese-ը: ԱՄՆ-ի նախագահների թվում առաջինը հնդկահավերի խորհրդանշական ներման արարողություն կազմակերպել է Աբրահամ Լինքոլնը՝ 1863 թվականին: Ամերիկացիները Գոհաբանության տոնը սկսել են նշել 1621 թվականից: