Վրաստանի Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է ներկայացրել Սաակաշվիլու դեմ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ ներկայացրել է նոր մեղադրանք, որն առնչվում է 2006 թվականին կատարված «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը:
Այս մասին նշված է դատախազության տարածած հայտարարությունում: Դրանում նշված է, որ ՄԻԵԴ-ի խորհուրդների հիման վրա անցկացված հետաքննությունը պարզել է, որ իրենք գործ ունեն համակարգված հանցանքի հետ:
Ընդգծվել է, որ Ալեքսանդր Գիրգվլիանիի դեմ կատարված հանցանքը թաքցնելը, հետաքննությունը կեղծելը, պատիժ կրելուց խուսափելու հարցում բարձրաստիճան պաշտոնյաներին հովանավորելն իրականացվել են ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլու, սահմանադրական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Ախալայայի, պատիժների իրագործման դեպարատամենտի նախաագահ Բաչո Ախալայայի, գլխավոր դատախազության ու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համաձայնեցված ու համակարգված գործողությունների արդյունքում:
Հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով՝ ծառայողական լիազորությունների չարաշահում, ինչը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում: Սանդրո Գիրգվլիանիին սպանված վիճակում Թբիլիսիի արվարձանում հայտնաբերել են 2006 թվականի հունվարի 28-ին: