Արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան մեկնած Հայաստանի քաղաքացիները` վերադառնալով Հայաստան, չգիտեն՝ իրենց հետ բերած ռուսական ռուբլին վերածե՞լ հայկական դրամի, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ ռուբլու փոխարժեքն այսօր բավական ցածր է, և մարդիկ հույս ունեն, որ առաջիկայում այն կբարձրանա:
Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ:
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նավթի համաշխարհային գներն այդքան անմիջական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ազգային դրամի փոխարժեքն այդքան կապված կլինի նավթի բորսայական արժեքի հետ:
Ուսումնասիրելով մահացածների տարբեր տվյալներ, գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր ունեցել են անքնության բոլոր 3 նախանշանները 2.8 անգամ ավելի շատ են վտանգված, քան նրանք, ովքեր ունեն նորմալ քուն: Ավելին, նրանք, ովքեր տառապում են անքնությամբ 34 տոկոսով ավելի են վտանգված ենթարկել ավտոճանապարհային վթարի:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին
«Չեմ կարծում, թե որևէ բան է փոխվել` բացառությամբ մի բանի. այս միջադեպը տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության խորացման համատեքստում: Ես չեմ ասում, թե դա այդ խորացման հետևանքն էր, բայց միայն զորավարժությունների փաստը և դրանց մասշտաբը, իմ կարծիքով, ուղիղ տրամաբանական կապ ունեն Ռուսաստանի հետ համագործակցության, այդ թվում` ռազմական համագործակցության հետ»,- ասում է վերլուծաբանը:
Փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրության, խախտումների բացահայտման և վերականգնման, դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակման և օրենսդրական լուծումներ տալու նպատակով կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է մարդու իրավունքների մոնիթորինգ:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից):
Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշենի ոլորաններում
«Պատերազմի վերսկսման մշտական վտանգը ի վիճակի չէ կանգնեցնելու տնտեսության աճը, ինչը հանդիսանում է Ղարաբաղի իրական անկախության առարկայական հիմքը: Արցախն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնք չի օգտագործել տնտեսության այս կամ այն ճյուղում, հետեւաբար ներդրողների համար կա բաց տարածք, նրանց նաեւ լուրջ արտոնություններ ենք տրամադրում»:
Այս պահին նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում և իր քայլը պատճառաբանել է, ասելով՝ «Անտեր տղա եմ, ասի՝ զանգեմ, մի քանի տարի կտանեն՝ կպահեն: Հացը կտան, ջուրը կտան, քնելու տեղն էլ կունենամ»:
Այսօր կառավարության հավանությանն է արժանացել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս 17 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը նախարար Նալբանդյանի՝ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ելույթին խոսում է փաստերի իսպառ բացակայության մասին»:
Մենք խմբակցության նիստում քննարկել ենք այդ հարցը, սակայն միասնական որոշում դեռ չենք կայացրել, քանի որ փաստաթուղթը դեռ ամբողջովին չենք ուսումնասիրել և չենք վերլուծել այդ պայմանագրին միանալու դեպքում Հայաստանի համար սպասվող դրական և բացասկան կողմերը: Եթե չլինեն կետեր, որոնք կվտանգեն մեր պետականության ինքնիշխանությունը, ապա մենք, իհարկե, կողմ կքվեարկենք:
«168 Ժամին» էր դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, գործազուրկ Կարեն Գևորգյանը` խնդրելով տպագրել իր շնորհակալական խոսքը: Նա շնորհակալություն է հայտնում Մալաթիա-Սեբաստիա համայնքից ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին` ծանր պահին իրեն օգնելու, ձեռք մեկնելու համար։
Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով մտադրվել էր ապօրինի հատել պետական սահմանը: ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունը հայտնում է, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է:
Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Յուրաքանչյուր օր, 5-ից 7 խորանարդ մետր (մ³) վառելափայտը, պարկերով բաժանում ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքների:
«Սուրիկ Սերգեյիչը հիվանդանոցում չէ, շատ առողջ է, շատ լավ է, իր ընտանիքի գրկում հանգստանում է աշխատանքային օրվանից հետո»:
Միակ ծուխը, ուր իրոք խնդիր կա, Նիցցայինն է: Բայց Նիցցան մեկ ծուխ է` 23-ի մեջ: Չնայած Նիցցայի մարդիկ մի քիչ շատ են աղմկում: Պետք է ճիշտն ասել: Մյուսներում ամեն ինչ նորմալ է: Ի՞նչն է Նիցցայում հարցը՝ մարդիկ` իբրև թեմ, ուզում են, որ բոլոր ծուխերը Ֆրանսիայի մեջ նույն կանոններն ու կարգավիճակն ունենան, և բոլորը նույնն ունեն, բացի Նիցցան: Մենք ուզում էինք, որ իրենց կանոնները մեր թեմի կանոններին համապատասխանեն, բայց նրանք մերժեցին դա, խնդիրներ եղան: Խնդիրն ավելի բարդացավ, նույնիսկ դատի գնացինք, նոր ծուխ հիմնեցինք Նիցցայում, որն այժմ աշխատում է:
«Ոչ խտրականությանն ու երկակի ստանդարտներին» նախաձեռնությունն իր բողոքի ձայնն ուղղեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ առ այն, որ ի դեմս այս կառույցի աշխատակիցների՝ մասնավորապես հյուպատոս Թերեզա Պորցուցեկի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ բազմիցս աղաղակող անարդարություն է ցուցաբերվել:
Այս պահին մենք գտնվում ենք դեպքի վայրում, որտեղ հարվածել են Գևորգ Սաֆարյանին: Մայթին հստակ երևում են արյան հետքերը: Ժամանել է Ոստիկանությունը: Բոլոր լրագրողներին կոչ ենք անում գալ դեպքի վայր և լուսաբանել կատարվածը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղից Արփա լիճ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է ջրանցքում ( մոտ 0,5 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում ծնվել է 2103 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 61-ով կամ 3 տոկոս
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրին:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երկու հորիզոնականով և հայտնվել 77-րդ տեղում’ 436 միավորով:
«Արտահանողներն արդեն իսկ վնասներ կրել են՝ կապված այս փոխարժեքի հետ, ներկրողները հիմա տուժում են, որովհետև եթե դու ապրանք ես բերել, դրամով վաճառեցիր այդ նույն ծավալի դոլար չես կարող առնել, որ նորից գնաս ապրանք բերես: Արդյունքում, անպայման գնաճ է լինելու, և արդեն կա մեզ մոտ»: