
Աբխազիան կարող է ճանաչել ԴԺՀ-ի ինքնիշխանությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան ԴԺՀ-ի ղեկավարության հետ քննարկել է ԴԺՀ-ի ինքիշխանության ճանաչման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանը.
«Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի ու Աբխազիայի վարչապետի հանդիպման ժամանակ խոսք է գնացել Սուխումի կողմից մեր պետության ճանաչման մասին: Այդ հարցը ներկայումս մշակման փուլում է, ճանաչման մասին փաստաթղթերը պատրաստ կլինեն երկու շաբաթ անց»:
Բեսլան Բուտբայի գլխավորած աբխազական պատվիրակությունը ԴԺՀ է ժամանել երեկ: Հունիսի 20-ին ԴԺՀ-ի Գերագույն խորհուրդն իր ինքնիշխանության ճանաչման խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին: