Վկան պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերից առաջ, երբ Սադղի գյոլից մեքենայով վերադարձել են Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը և վարորդը՝ Արագածը:
«Սա ֆուտբոլային խաղ չէ, որ մենք ասենք՝ գոլը ժամանակին խփեցին, թե՞ ոչ: Սա պատերազմական իրավիճակ է և խոսքը մեր զինվորների դիակները վերադարձնելու մասին է»,- ասում է նա:
«Միության պահանջներն այդօրինակ սերտիֆիկացիայի համար չափազանց բարձր են և ստանալ նման պատվավոր կոչում բոլորովին էլ հեշտ չէ»:
Այս մասին հայտարարել է ղազախական «Սամրուկ-Էներգո» պետական ընկերության նախարար Ալմասադամ Սատկալիևը:
Աննկարագրելի զրկանքների միջով անցած, խաչելություն տեսած մեր նախնիների երազած անկախ և միջազգայնորեն ճանաչված Հայաստանը կամ պետք է կուլ գնա ռուսական ծավալապաշտական ձգտումներին ու միանա Եվրասիական տնտեսական միությանը կամ մերժի այդ առաջարկը:
Մոտենում է 2015 թվականը, և ջանքեր են գործադրվում համայն աշխարհը Թուրքիայի դեմ հանելու ուղղությամբ՝ կապված 1915 թվականի ցեղասպանության հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Օլոգ Վոռոնովը:
Երեխային առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո Մեծամորի բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենան նրան տեղափոխում է Երևան, սակայն ճանապարհին երեխան մահանում է:
Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:
Պորոշենկոն մեկուկես ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ինչից հետո բավական ճնշված վիճակով եկել է Պյոտր Պորոշենկոյի բլոկի խմբակցության նիստին:
Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը ստուգել է նաև հրթիռահրետանային զորամասի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի պատրաստության աստիճանը, շտաբերի հրամկազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Խորհրդարանի նիստը բացելու է նրա գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:
Թուրքիայի լրագրողների համայնքը (TGC) հայտարարել է, որ դատարանի այդ որոշումը գրաքննություն է, ինչին ականատես չեն լինում ժողովրդավարական վարչակարգերի դեպքում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օրերս ծեծի է ենթարկվել «Արարատբանկի» Արմավիրի մասնաճյուղի կառավարչի տեղակալը՝ 26-ամյա Հովհաննիսյանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 2830 կայցելի Սենեգալ։
Բացի այդ, ևս գրեթե 16.000 մարդ վարակվել է այդ վիրուսով:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 26-ին, Սան Պաուլոյում (Բրազիլիա), կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից:
Այս մասին հայտարարել է Ուիլսոնի փաստաբանը:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում՝ հավելելով, որ Արցախում միշտ զգում են թեմի մշտական աջակցությունը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ոչ բնակելի ինքնաշեն տնակ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ արևմտյան առաջնորդները պետք է «ուղիղ երկխոսություն» սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինքնաթիռների մատակարարումն ակնկալվում է 2016 թվականին:
Նա խոստովանել է, որ «Իսլամական պետության» հետ բանակցությունները կլինեն բարդ:
Այդ երկաթուղին ուղիղ կերպ միմյանց կկապի Վրաստանն ու Թուրքիան: