Բաժիններ՝

Լուկաշենկոն սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուր քննադատությամբ է պատասխանել Ռուսաստանի կողմից բելառուսական սննդամթերքի (մսամթերքի) մատակարարման սահմանափակմանը: Լուկաշենկոն հայտարարել է, որ արևելյան հարևանի կողմից ձեռնարկված միջոցները հանդիսանում են մաքսային համաձայնագրերի խախտում:

Լուկաշենկոն խոստացել է ձեռնարկել պատասխան միջոցները, եթե իրավիճակը չշտկվի ու առևտուրը չկարգավորվի. «Ռուսաստանի իշխանությունների պահվածքը ոչ միայն զարմանալի է, այլև՝ ցավալի:

Այսօր տպավորություն է ստեղծվում, որ Բելառուսի օրինակով հերթական անգամ մերթ գազային, մերթ նավթային խողովակի, իսկ ներկայումս նաև սննդամթերքի հարցի միջոցով ցանկանում են ինչ-որ բան ցույց տալ, դաս տալ ինչ-որ մեկին կամ էլ համայն աշխարհին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930