Վրաստանում առաջարկել են արգելել ռուսական դրոշը

Грузия Online-ի փոխանցմամբ` վրացական «Բարեփոխիչների ակումբ» քաղաքական կազմակերպությունը, որը գլխավորում է պաշտպանության նախկին ղեկավար Դմիտրի Շաշկինը, առաջարկել է արգելել երկրում ռուսական դրոշ օգտագործելը: «Բարեփոխիչների ակումբը» դիմել է Վրաստանի խորհրդարանին` խնդրելով դիտարկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը:

Որպես պատիժ` ակտիվիստներն առաջարկել են ազատազրկել մինչև երկու տարի ժամկետով: Կազմակերպությունում կարծում են, որ Վրաստանում ռուսական եռագույնի հայտնվեը վիրավորական գործողություն է ազգային ընդհանուր արժեքների դեմ:

Ակտիվիստները որպես օրինակներ բերեցին «Աէրոֆլոտի» բաներների առկայությունը Թբիլիսիի փողոցներում, ինչպես նաև այն բողոքի ակցիաները, որոնցում մի շարք անձինք մասնակցել են ռուսական եռագույնով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031