Բաժիններ՝

Մարզերում ձյուն է տեղում. ավտոճանապարհին առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նկատվում է մառախուղ և տեղում է անձրև: Անձրևում է նաև Արմավիրի մարզում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն          

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս