
ՄԱԿ ԱԽ-ը հավանության է արժանացրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր առաքելությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ ԱԽ-ն աջակցել է Աֆղանստանում անվտանգության ապահովման մասին նոր համաձայնագրին: Այն նախատեսում է ՆԱՏՕ-ի կողմից այդ երկրի ուժային կառույցների նախապատրաստությանն օգնության ցուցաբերում:
Ընդգծվում է, որ բանաձևն ընդունվել է միաձայն, այն ողջունում է նոր առաքելությունն ու ընդգծում է Աֆղանստանում տիրող իրավիճակի կայունացման համար միջազգային աջակցության շարունակման կարևորությունը:
Ուսուցման առաքելության ժամկետի հաշվարկը սկսվում է 2015 թվականից, այն բանից հետո, ինչ 2014 թվականի դեկտեմբերին պաշտոնապես ավարտվում է ՆԱՏՕ-ի ղեկավարած ռազմական գործողությունը:
Նոյեմբերի վերջին Աֆղանստանի խորհրդարանը 12.000-անոց օտար զինվորական կոնտինգենտին թույլատրել է մնալ տարածքում: