Հայաստանում, ինչպես 90-ականների Չեչնիայում

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի խոսքով՝ վերջին օրերին քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ գործադրված բռնությունների հետևում հնարավոր է կանգնած լինեն արտաքին ուժեր, որոնց նպատակը կարող է լինել Հայաստանում իրավիճակի ապակայունացումը: 168.am-ի հարցին՝ արդյոք նման հայտարարությունները չեն նշանակո՞ւմ, որ Հայաստանի իշխանությունը չի վերահսկում իրավիճակը, և արտաքին ուժերը կարող են անպատիժ ապակայունացնել իրավիճակը, Հարությունյանը պատասխանեց.

«Եթե առանձին խուլիգանական դրսևորումներով մենք որոշենք իշխանության կայունությունը, ապա դա ճիշտ չի լինի: Եթե մենք հիմա դուրս գանք փողոց, ցանկացած 20 մետրը մեկ երկու վարորդ իրար ինչ ասես՝ ասում են, կա՛մ շչակի պատճառով, կա՛մ՝ չգիտեմ՝ ինչի պատճառով: Սա համարենք, որ իշխանությունը չի տիրապետո՞ւմ իրավիճակին»:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն ասում է, որ վերջին մի քանի օրերի իրադարձությունների արդյունքում Հայաստանում կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ 1990-ականների սկզբին Չեչնիայում:

«Քաղաքակիրթ հասարակություններում ներհասարակական պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ հասարակական նորմալ գիտակցությունից դուրս իրադարձությունները իրավապահ մարմինների և դատարանների գնահատականի դաշտում են, մինչդեռ 90-ականների սկզբին Չեչնիայում հասարակական անհամաձայնությունները տեղափոխվեցին արտադատարանական իրադարձությունների դաշտ, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ հասկացավ, որ ինքը պետք է տա իրադարձության իրավական գնահատականը, վերլուծությունը և պատիժը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031