Բաժիններ՝

Հակառակորդը կրակել է ձուկ որսացող բերքաբերցու վրա. yerkir.am

Այսօր առավոտյան` ժամը 7:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանցի դիպուկահարները կրակ են բացել Բերքաբերի ուղղությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրեց, որ գյուղացիներից մեկը` Աղասի Թամրազյանը, ջրամբարում ձուկ որսալիս է եղել, երբ դիպուկահարը սկսել է կրակել նրա ուղղությամբ:

«Շուրջ 10 կրակոց է արձակել, որոնցից մի քանիսը դիպչել են Աղասու ոտքերին` ծնկից ներքև: Այժմ հիվանդանոցում ենք, ռենտգեն պետք է անենք: Բժիշկներն ասում են, որ, բարեբախտաբար, գնդակները ոսկորին չեն դիպչել: Աղասու վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց գյուղապետը:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս