Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը դժգոհություն է հայտնել ռուս-հնդկական պայմանագրերի կապակցությամբ

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի հետ գործ ունենալուց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնդկական այցի արդյունքներով համաձայնագրեր ստորագրելը.

«Բնականաբար, մենք տեղյակ ենք ռուս-հնդկական համաձայնագրերի ստորագրման մասին: Մենք նախկինի նման բոլոր երկրներին կոչ ենք անում գործեր չվարել Ռուսաստանի հետ: Մենք շարունակում ենք հետևել դրան»: Փսակին հերքել է, թե դա կարող է բացասաբար ազդել նախագահ Բարաք Օբամայի պլանավորած հնդկական այցի վրա` ընդգծելով, որ Հնդկաստանը շարունակում է մնալ կարևոր գործընկեր:

Պուտինի հնդկական այցի արդյունքներով որոշվել է, որ Ռուսաստանը 20 տարում Հնդկաստանում կառուցելու է ատոմակայանների առնվազն 12 էներգոբլոկ: Բացի այդ, «Ռոսնեֆտը» պայմանագիր է ստորագրել 10 տարում Հնդկաստանին տարեկան 10 միլիոն տոննա նավթ մատակարարելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031