Այցը տեղի է ունենում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավա Զարիֆի հրավերով:
Դեկտեմբերի 5-ին Չելյաբինսկի օդանավակայանում առգրավված երեք բազեյի արժեքը գնահատվում է մոտ 600.000 դոլար (34 միլիոն ռուբլի):
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որի հետեւանքով որովայնի շրջանում հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց:
Իսմայլովան բողոքարկել էր Բաքվի շրջանային դատարանի կողմից իրեն նախնական երկամսյա կալանքի տակ առնելու մասին կայացրած որոշումը:
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մի քանիսում, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի ու դատապարտում եմ: Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երևանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։
Խոսքը գնում է ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի ու Դաշնակցային պետության գագաթաժողովների մասին:
«Երբ պապերիդ շիրմաքարը կարդաս ու դառը ճշմարտություններ իմանաս, վատ չզգաս» վերտառությամբ հոդվածում Ըշըքլարը նշում է, որ կարծեք թե երկրում չկար ոչ մի հասարակական կամ տնտեսական խնդիր, ու մեջտեղ է եկել օսմաներենի դասավանդման հարցը: Թուրքիայում ծավալվող շուրջ մեկշաբաթյա ակտիվ քննարկումները հոդվածի հեղինակին հիշեցնում են ոչ թե գիտական առողջ բանավեճեր, այլ բակային կռիվների մակարդակի վեճեր:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դաժանորեն ծեծի ենթարկվելուց հետո դեռևս շարունակում է մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում ամուսնուն ծեծի են ենթարկում:
2015 թ. պետբյուջեում նախատեսված է կենսաթոշակների չափերի բարձրացում հունվարից՝ մոտ 14%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե այս գնաճի պայմաններում արդյոք վերանայվելո՞ւ են թոշակները:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարիվաճառք 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքըկազմել է 463.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Դեկտեմբերի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ ՀՀ օրենսդրությանը փոխանակաման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Արձակված գնդակները մեծ մասամբ դիպել են տան լուսամուտին: Փաստաբանի տունը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ քաղաքապետարանի հարևանությամբ:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի նաև Բելառուսի ու Ղազախստանի կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Ռուսաստանն արդեն վավերացրել է փաստաթուղթը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Արմեն Գևորգյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից ազատելու և Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին
Երևանում կառուցվել է նոր գործարան, ներմուծվել են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց ժամկետը երկարաձգվում է սույն որոշմամբ: Կատարվելու է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, ստեղծվելու է 120 նոր աշխատատեղ:
Ռուս-բելառուսական հարաբերություններում շատ թեմաներ են ծագել, որոնց անհրաժեշտ է լուծում տալ:
2012 թվականի հունիսի 28-ին և 2014 թվականի մայիսի 30-ին թվագրված ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի որոշումները կոչված են մեղմացնել քաղաքացիների կյանքը:
Ես նմանատիպ հարցերի չեմ պատասխանում, որվհետև գայլը սարի հետևում է: Ես նմանատիպ բաներից տեղյակ չեմ, ումից լսել եք նման բան, հենց իրենից կարող եք ճշտել, թե ինչ պաշտոնի մասին է խոսքը: Ամենաշատը հենց լրատվական կազմակերպություններն են տեղեկացված, և դուք եք ամենաշուտն իմանում, թե ում ինչ է սպասվում:
Շատերը կհիշեն համաշխարհային ծխախոտային խոշոր ընկերություններից մեկի՝ «Դավիդոֆֆ» ապրանքանիշի իրավատեր «Ռեմսթմա» ընկերության կողմից «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի արտադրանքը Բենիլյուքսի երկրներից դուրս հանելու դատական հայցը: Այդ գործով Ամստերդամի միջազգային դատարանը «Ռեմսթմա» ընկերության հայցը մերժեց, և հօգուտ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի վճիռ կայացվեց: Նման խոչընդոտները բիզնես մրցակցության տեսանկյունից կարելի է ընկալել և հասկանալ, հատկապես, եթե այդ խոչընդոտներն օտարի կողմից են գալիս:
Յացենյուկն այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում, ուր ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիրը:
«Կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում այդ մոտեցումը որդեգրված էր, որպեսզի ՊՈԱԿ-ները վերածվեին հիմնադրամների, քանի որ դրանք ավելի լայն հնարավորություններ են ընձեռում կրթական հաստատություններին: Այդ տրամաբանության շրջանակում լուծվում է նաև այդ խնդիրը»,- ասաց նախարարը:
Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Քննության ընթացքում տուժածի փեսան ցուցմունք է տվել առ այն, որ տուժածի վրա պատահմամբ կրակել է իր 2 տարեկան երեխան: Հրացանն, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, պատկանել է Արթուր Ցիցոյանի փեսային:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ելույթ ունենալով Ուսանողական միության անդամների առջև՝ ասաց, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին, հիշեցրեց, որ ՍԴՀԿ 1887 թ-ին Ժնևում հիմնադրվել է հենց ուսանողների կողմից:
Դոնբասում գտնվում է 32.600 հոգանոց ռուս-ահաբեկչական զորք:
«Ես այդպես իմպերատիվ, անվերապահ գործողությունների կողմնակից եմ, բայց այդ գործողությունները կատարողները ավելի զուսպ, համեստ են մոտենում այդ հարցերին: Ես չեմ կարող ասել նրանց փոխարեն, որովհետև նրանք ավելի շատ են, ես առանձին մարդ եմ: Կարծում եմ՝ այո, ով համարձակություն չի ունենում, նա շամպայն չի խմում, ուրեմն՝ հարկավոր է՝ կտրուկ և համարձակ քայլեր իրականացնել»:
Բնականաբար, Թիբիլովի հայտարարությունը տագնապալից է և իրենում պարունակում է սպառնալիք:
«Տնտեսական մրցակցության պաշտապանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները և, ըստ ՏՄՊՊՀ նախագահի հայտարարության, չարաշահումների դեպքում նրանք անպայման արձագանքելու են ամենախիստ ձևով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: