Բաժիններ՝

Լուկաշենկոն դեմ է մեկ օրում ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի ու ԴՊ-ի գագաթաժողովներ անցկացնելուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի աջակցել Ռուսաստանի առաջարկին՝ կապված մեկ օրում (դեկտեմբերի 23) միանգամից մի քանի գագաթաժողով անցկացնելու հետ: Խոսքը գնում է ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի ու Դաշնակցային պետության գագաթաժողովների մասին:

Լուկաշենկոն Դաշնակցային պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ մեկ օրում այդքան գագաթաժողովներ անցկացնելն արդյունավետ չէ:

Ռուսաստանի ու Բելառուսի միջև Դաշնակցային պետության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 8-ին, Մոսկվայում և ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031