Պետության երաշխավորած բուժօգնությունը արդյունավետ կդառնա

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից  մի քանիսում, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Խնամքի հաստատություններում հերթապահ աշխատողների կողմից շուրջօրյա խնամքի կազմակերպման արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կառավարությունը որոշել է բժշկական բաժանմունքի ղեկավարի, բժշկի, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի, բուժքրոջ, հոգեբանի և մի շարք այլ մասնագետների աշխատանքը ներառել առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ աշխատանքների ցանկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031