Բաժիններ՝

«Նրանք զինվորական կեցվածքով տղերք էին, հատուկ ջոկատայիններ». ծեծի ենթարկված ազատամարտիկ. yerkir.am

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դաժանորեն ծեծի ենթարկվելուց հետո դեռևս շարունակում է մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռևս առողջական խնդիրներ կան` ոսկորների և շնչառության հետ կապված, և դեռ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանի վրա հարձակվել են դիմակավորված անհայտ անձինք և դաժանաբար ծեծել:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն իր հրապարակային ելույթներում միշտ սուր քննադատության է ենթարկել Հայաստանի ղեկավարությանը և տիրող անարդար վիճակը: Հայտնի է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել` այս դեպքի հետ կապված, սակայն ազատամարտիկն անձամբ բողոք չի ներկայացրել: Մեր հարցին, թե ինչո՞ւ բողոք չի ներակայացրել, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ չի էլ պատրաստվում բողոքել.

«Բայց ո՞ւմ ներկայացնեմ, ի՞նչ կարիք կա: Ո՞ւմ բողոքեմ, եթե մենք իրականում չունենք ո’չ ոստիկանություն, ո’չ էլ դատաիրավական համակարգ: Այդ տղաները բոլորը պատրաստված զինվորական կեցվածքով տղերք էին, հատուկ ջոկատայիններ: Ովքե՞ր էին նրանք, ես կասկածներ ունեմ, նրանք սովորական քաղաքացի էի՞ն, թե՞ ոստիկաններ էին: Հիմա ես ո՞նց կարող եմ դրա մասին ասել ոստիկանությանը կամ դիմել դատարանին»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե «ազատամարտիկները մամուլով թող քիչ իրար լափեն, փոխարենը թող հայտարարությամբ դիմեն ոստիկանությանը», պատասխանեց.

«Դուք ուզում եք, որ ես ամեն անհեթեթության արձագանքե՞մ»:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս