
Ծեծկռտուք` Կապանի Ձորք թաղամասում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասում ամուսնուն ծեծի են ենթարկում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Գեղամ Բ.-ն ոմն Գևորգի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Ձորք թաղամասի 7-րդ շենքում գործող մթերային խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Գևորգ Ն.-ն ծեծի է ենթարկել Գեղամ Բ.-ին` պատճառելով վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գեղամ Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Գևորգ Ն.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն