Մևլյութ Չավուշօղլուն կմեկնի Իրան
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 17-ին մեկնում է Իրան: Այցը տեղի է ունենում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավա Զարիֆի հրավերով:
Չավուշօղլուն Թեհրանում անցկացնելու է մի շարք հանդիպումներ, որոնցում քննարկելու է երկկողմ հարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր: