Արամ Սարգսյան. Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավերապես ասված է.

«Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի ու դատապարտում եմ: Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել: Համոզված եմ՝ ինչպես Վազգենի օրոք, այնպես էլ հիմա նրանք պիտի միավորվեն, միասնական ու ուժեղ լինեն: Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031