Հայ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) և Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ և մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։
Բանակցություններից հետո վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանին քննադատողների նկատմամբ իր կողմից բռնություն կիրառելու մասին։ Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ավելացրել է Լեւոն Երանոսյանը:
Գործադիրը հաստատել է «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցության ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը: Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար», կայանալու է Իտալիայի Միլան քաղաքում 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը:
Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ` ելնելով մարդասիրական նկատառումներից: Մենք չենք փորձել և չենք փորձելու վիճարկել, քննարկել կամ բանավիճել Հայոց ցեղասպանության եղելության շուրջ: Այս հարցը անքննելի է: Մենք ունենք հսկայական սփյուռք, ինչը նախորդ դարում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության խոսուն ապացույցն է:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, մակերեսային պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1972 թ. ծնված Ջուլիետա Ն.-ին:
Դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյուն:
Rate.am համակարգի համաձայն, դեկտեմբերի 11-ին ժամը 17։00-ի դրությամբ՝ առևտրային բանկերը արտարժույթի առքուվաճառք իրականացնում էին հետևյալ փոխարժեքներով…
Հարավային Օսիան շահագրգռված է Ռուսաստանի հետ գործընկերության մասին պայմանագրային հարաբերությունների զարգացման մեջ:
Տրանսֆերտների ներհոսքը վերջին տարիներին տնտեսական աճին ու զարգացմանը ոչ միայն չի նպաստել, այլ հակառակը` տնտեսությունը վերածել է «պորտաբույծի»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը:
Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Կրակոցներից 1975թ. ծնված տղամարդ է վիրավորվել, նա տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Բայդենի խոսքերով՝ Ուկրաինան հանդիսացել է ավազակապետություն:
Երեկ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ մի կին, ում մոտ կասկածվել է քթոսկրի կոտրվածք և գլխուղեղի ցնցում:
2010-2014 թվականներին պետպարտքն աճել է կրկնակի՝ 30 միլիարդ դոլարից հասնելով մինչև 70 միլիարդ դոլարի:
Դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Քրիստինե Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի վերջերին տեղեկանալով, որ Սևանի թաղամասերից մեկում գտնվող` Գրիշա Ա.-ի տանը բնակվող Ա. Ա.-ն տան տերերի կողմից ենթարկվել է բռնությունների, զանգահարել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մաս, տվել հաղորդում, սակայն իր տված հայտարարությունը բաժնում չի գրանցվել և դրան օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
Դեկտեմբերի 10-ից 11-ը ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ:
International Women of Courage Award մրցանակը հիմնվել է 2007 թվականին՝ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից:
168.am-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ կրակոցից վիրավործում է ստացել 1975թ. ծնված տղամարդ:
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման համաձայն, 2014թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Երևան ավտոճանապարհին` Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում, տեղի է ունեեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատախազությունը պատրաստվում է տվյալ միջադեպի կապակցությամբ դատական գործընթաց սկսել Հունաստանի տվյալ ժամանակվա պաշտոնյաների նկատմամբ, ինչպես որ ժամանակին արվել է «Մավի Մարմարայի» միջադեպի (Իսրայել) կապակցությամբ:
Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, […]
Դեկտեմբերի 11-ին, ժամը 09.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 05.01-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Երևանի Մանանդյան 1 ա շենքի բնակիչներ Ա. Ղ.-ը (ծնվ.1969 թ.), Մ. (ծնվ.1990 թ.) և Ա. Ճ.-երը:
Եվրամիության ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Անկարայում հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին: